Ստալինը զենքի ուժով էր կոլխոզներ ստեղծել, մենք ֆինանսավորում ենք՝ կամավոր վերստեղծեք․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
17.11.2026 | 20:06
Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում է․ նրան ընդունել է Ալիևը
Բոլորը

Պարենային անվտանգության ի՞նչ պլանավորում ունենք, ի՞նչ քայլեր են նախատեսվում, որ աշնանն ունենանք այն բերքի տեսակներն ու քանակները, որ ակնկալում ենք ունենալ: Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հիմա գյուղատնտեսությամբ զբաղվելու լավագույն ժամանակն է, քանի որ արտակարգ դրությունից հետո աշխարհում պարենն ամենապահանջվածն է լինելու։

«Դրա համար մենք զրոյացնում ենք գյուղոլորտի բոլոր վարկերը և, ըստ էության, Կառավարության համաֆինանսավորմամբ առաջարկելու ենք գյուղատնտեսական վարկեր այն ֆերմերներին, որոնք ունեն վարկային պոզիտիվ պատմություն»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով բանկերի «սև ցուցակներում» գտնվողների մասին հարցին՝ Փաշինյանն առաջարկեց ստեղծել գյուղատնտեսական կոոպերատիվներ, վարկեր վերցնել:

«Ես բազմիցս լսել եմ ջղայնացած խոսակցություն այն մասին, թե «ինչպես գյոզալ կոլխոզները քանդեցին»: Մենք ասում ենք՝ Ստալինը զենքի ուժով է դրանք ստեղծել, դուք էլ, որ նոստալգիայով եք հիշում, մենք հնարավորություն ենք տալիս, ֆինանսավորում ենք, գնացեք, վերստեղծեք»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: