Խոզի միս ուտելը չենք արգելել․ վարչապետը՝ խոզաբուծությամբ զբաղվողների հնարավոր վնասի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Պարետատունն իր քմահաճույքի համար չի փակել ռեստորանները։ Եթե պարետատունը, սպառնալիքը գնահատելով, չփակի և այդ սննդի օբյեկտի աշխատողը վարակվի կորոնավիրուսով, հետո վարակի իր տարիքով ծնողներին ու նրանց հետ մի բան պատահի, հետո այդ օբյեկտի աշխատողը գալու է ասի, բա ինչո՞ւ Կառավարությունը ամբողջ ինֆորմացիան ունենալով՝ վտանգը չգնահատեց և չփակեց։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ստեփանյանի հարցին, որը վերաբերում էր խոզաբուծությամբ զբաղվողների խնդիրներին։

Ըստ պատգամավորի՝ խոզաբուծական ֆերմաներ ունեցողների համար խնդիր է առաջացել, քանի որ ռեստորանները փակ են, և իրացման խնդիր կա։

«Մենք ռեստորաններում խոզի միս ուտելն ենք արգելել, ընդհանրապես խոզի միս ուտելը չենք արգելել։ Ենթադրվում է, որ եթե այդ ռեստորանային սեգմենտը փակվել է, ենթադրվում է, որ խանութում աճել է վաճառքը: Նկատի ունեմ՝ մենք չենք արգելել ոչ մեկին խոզի միս ուտել, մարդիկ իրենց տներում կարող են ուտել։ Հիմա սուպերմարկետներում, խանութներում խոզի մսի վաճառքի ծավալներն ավելացել են։ Պետք է մարքեթինգ անել, պետք է բիզնեսը ճկուն լինի, որ իրավիճակներին հնարավորինս հարմարվի»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում: