Իսպանիայում 500 մահ՝ 1 օրում, իտալացի պաշտոնյան էլ հայտարարել է 600.000 հնարավոր վարակակրի մասին

Լուրեր

17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
17.11.2026 | 20:06
Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում է․ նրան ընդունել է Ալիևը
Բոլորը

Ջոն Հոփկինսի ամերիկյան ինստիտուտի տվյալներով ՝ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման գրեթե 64 հազար և մահացության 6000 դեպք։ Այնուամենայնիվ, Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին հայտարարել է, որ վարակակիրների իրական թիվը կարող է մոտ 600 հազար լինել։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Միաժամանակ, Բորելին իտալական La Repubblica պարբերականին հայտնել է, որ, Իտալիայում կորոնավիրուսի նվազման առաջին նշաններն են ի հայտ գալիս․ այսինքն՝ վարակի տարածման տեմպը և մահացությունների թիվը նվազում է։ Ռոբերտ Կոխի անվան գերմանական ինստիտուտի տվյալներով՝ Գերմանիայում Covid-19-ի հաստատված դեպքերի թիվը գերազանցում է 27․4 հազարը։

Նախօրեին վարակակիրների թիվն աճել է 4․8 հազարով։ Իսպանիայում էլ կորոնավիրուսի մահացությունների թիվը կտրուկ աճել է։ Միայն վերջին մեկ օրում երկրում 514 մահ է գրանցվել։ Պաշտոնական տվյալներով՝ Իսպանիայում վարակակիրների թիվը գրեթե 40 հազարի է հասել, այդ թվում ՝ 4․4 հազար բուժաշխատող, իսկ մահվան դեպքերինը՝ 269: Վարակակիրներ գերակշիռ մասը մայրաքաղաք Մադրիդում է։

Նելլի Մելքոնյան