Թրամփի վարչակազմի հակազդեցությունը տնտեսական ճգնաժամին

Լուրեր

13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
Բոլորը

Հինգշաբթի հրապարակվեց կորոնավիրուսի համաճարակի հետևանքների հաղթահարման Թրամփի վարչակազմի առաջարկություններըի փաթեթը հայտնի որպես Կորոնավիրուսի դեմ օգնության և տնտեսական անվտանգության ակտը: Թրամփի վարչակազմն առաջարկում է տնտեսության խթանման ու սոցիալական օգնության համար տրամադրել 1 տրիլիոն ԱՄՆ դոլար, որի մասն է կազմում նաև յուրաքանչյուր անձին ուղիղ մինչև 1200 դոլար տրամադրելու նախաձեռնությունը: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:

Բացի այդ, յուրաքանչյոր երեխայի համար նախատեսված է տրամադրել 500 դոլար: Նախկինում ևս նման նախաձեռնությամբ հանդես են եկել այլ վարչակազմեր, օրինակ՝ Ջորջ Բուշ կրտսերի կառավարությունը 2008 թվականի տնտեսական ճգնաժամի օրերին անհատներին տրամադրել էր 600 դոլար: Նման օգնություն է տրամադրվել նաև 2001 թվականին: Սակայն հատկանշական է, որ գործադիրի այդ առաջարկին ընդդիմանում են մի շարք ազդեցիկ հանրապետականներ: Օրինակ, Թրամփի դաշնակից սենատոր Լինդսի Գրեհեմի կարծիքով նման օգնությունը պետք է տրամադրել համաճարակի հաղթահարումից հետո, այլ՝ ոչ թե դրա օրերին. Այլ հանրապետականներն էլ գտնում են, որ ավելի արդյունավետ է այդ գումարը տալ փոքր և միջին բիզնեսներին: Փաթեթի շուրջ քննարկումները շարունակվում են:

Բացի ուղիղ ֆինանսական օգնությոնից մեկ տրիլիոն դոլարանոց փաթեթը ներառում է նաև տնտեսությանը խթանող մի շարք այլ հատկացումներ: Մասնավորապես, փոքր և միջին ընկերություններին աջակցություն ցուցաբերելու համար նախատեսված է 300 միլիարդ դոլար, որը կտրամադրվի շատ ցածր տոկոսադրույքերով վարկերի տեսքով: Բացի այդ, գործադիրը առաջարկում է արտակարգ ֆինանսական աջակցություն ցուցաբերել առավել տուժած մի շարք առանցքային ոլորտներին՝ օրինակ ավիընկերություններին և ավտոմեքենաշինության ոլորտի ձեռնարկություններին: Խոշոր ընկերություններին օժանդակելու առաջարկը դժկամությամբ է ընդունվել դեմոկրատների կողմից, ովքեր ընդգծում են, որ չեն կամենում աջակցել կարիք չունեցող խոշոր ձեռներեցներին: Դեմոկրատները դժգոհ են նաև, որ խթանող փաթեթը կազմված է միայն հանրապետականների կողմից, առանց դեմոկրատների հետ խորհրդակցելու: Չնայած դրան՝ Սենատոմ դեմոկրատների առաջնորդ, սենատոր Չաք Շումերը հայտնել է, որ դեմոկրատները պատրաստ են փաթեթի քննարկմանը:

Կորոնավիրուսի արդյունքում տնտեսական վիճակը շարունակում է վատթարանալ: Տնտեսագետների կարծիքով, այս իրավիճակի պահպանումը էլ ավելի կխորացնի տնտեսական և սոցիալական ճգնաժամը: Մասնագետները զգուշացնում են, որ երկրում գործազրկությունը կարող է հասնել 20 տոկոսի, այն դեպքում, երբ նախքան համաճարակն այն կազմում էր 4 տոկոս: Կորոնավիրուսի արդյունքում փակվում են բազմաթիվ բիզնեսներ, մարդկանց ազատում են աշխատանքից կամ ուղարկում անժամկետ արձակուրդի: Դադարում են գործելուց հանրային կյանքի հետ առնչվող շատ ոլորտներ, ներառյալ ռեստորաններ, մարզասրահներ, գեղեցկության սրահներ և այլն: Շատ տեղերում գործում են սահմանափակումներ, որոնք ազդում են բիզնեսի գործունեությանը: Բազմաթիվ գերատեսչություններ և ընկերությոններ անցնում են հեռահար աշխատանքային ռեժիմի: Մեծ կորուստներ են արձանագրում հատկապես ավիաընկերություններն ու զբոսաշրջության հետ կապված բիզնեսները: Կտրուկ անկում է արձանագրվել ամերիկյան ֆոնդային բորսայում, որի արդյունքում շատ ամերիկացիներ կորցնում են իրենց ներդրումները: