Մեր ժողովուրդը սովորական օրերին նվնվում է, կրիտիկական պահերին՝ ծիծաղում. դա է մեզ փրկել. Լալա Մնացականյան

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Ժողովուրդն այս օրերին զգում է, որ պետություն կա կանգնած իր մեջքին: Ես չեմ ասում, որ ամեն բան իդեալական է արվում. բնական է, կլինեն թերացումներ, սակայն ես ինքս ինձ իմ երկրում ապահով եմ զգում»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը:

Դերասանուհու համոզմամբ՝ խուճապն ու վախն այս օրերին չեն կարող մեզ համար լավ ընկեր լինել: Նա հիշեցրեց՝ մենք ժամանակին տեսել ենք թռչնի, խոզի գրիպ, սակայն հաղթահարել ենք այդ հիվանդությունները:

Տիկին Մնացականյանը նկատեց՝ մեր ժողովուրդը դժվարին օրերին միաբանվելու իրեն բնորոշ հատկություն ունի. «Մեր ժողովուրդը սովորական օրերին նվնվում է, կրիտիկական պահերին՝ ծիծաղում. դա է մեզ փրկել: Անգամ ամենաբարդ իրավիճակներում պետք չէ կորցնել հումորի զգացումը: Դա օգնում է ոտքի կանգնել: Վստահ եմ, որ մենք պատվով կհաղթահարենք այս փորձությունը»:

Ի դեպ, դերասանուհին, որը դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, շուտով կանցնի հեռավար ուսուցման, թեպետ, ինչպես ինքն է ասում, դժվար է առցանց խաղալ: «Ամեն դեպքում,  մենք պետք է այս  իրավիճակին ոչ թե որպես դժվարություն նայենք, այլ՝ հնարավորություն: Ինքս միշտ այդպես եմ մտածում»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, Հայաստանում մարտի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 136 դեպք է գրանցվել:

Աննա Բաբաջանյան