Կառավարության նիստին ծափահարեցին բուժաշխատողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի ժամանակ առաջարկեց ծափահարություններով շնորհակալություն հայտնել գործարարներին և բուժաշխատողներին՝ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում իրենց կատարած աշխատանքի համար:

«Ես ուզում եմ կրկին ընդգծել մեր գործարարների, հայ բիզնեսմենների բացառիկ տաղանդը: Ես երեկվա ու այսօրվա թվերը որ տեսա, զարմացա: Բոլորս գիտենք՝ Լարսը փակ է, Իրանի հետ մեր սահմանը փակ է, ամեն ինչ փակ է, բայց միևնույն է, մեր գործարարները կարողանում են գտնել ճանապարհներ, ներմուծել սննդամթերք, և ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Առաջարկում եմ, որ մեր գործարարներին ծափահարենք այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար»,- ասաց վարչապետը:

Վարչապետն անդրադարձավ նաև առողջապահական համակարգի աշխատակիցներին, նրա խոսքով՝ մեր ժամանակների գլխավոր հերոսներին։

«Եթե գործարարների դեպքում այս ամբիոնից ասելու անհրաժեշտություն տեսա, ապա առողջապահության համակարգի աշխատողների դեպքում նման կարիք չկա, որովհետև այդ գնահատանքը համատարած է և ամենուր: Բայց կարծում եմ, որ իրոք մեր խոնարհումը և գնահատանքի խոսքը մեր առողջապահական համակարգի աշխատողներին պետք է, և նրանց նույնպես ծափահարենք»,- առաջարկեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: