List.am-ում ալկոգելի անվան տակ այլ բան է վաճառվել. ՏՄՊՊՀ նախագահը՝ սպիրտի գների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ խոշոր տնտեսվարողներն իրենց մշտական մոնիթորինգի տակ են, մոնիթորինգ են անում նաև նրանց պաշարները, ինչպես նաև օրվա սպառման ծավալները, մնացորդը, արտադրությունը կամ ներմուծումը:

Գևորգյանի խոսքով՝ այս պահին անհանգստացնող խնդիրներ չեն նկատվում, միակ խնդիրն օրական ծավալի ապահովումն է, պետք է կարողանալ պահեստներից տեղափոխել, սուպերմարկետների աշխատողները ֆիզիկապես պետք է կարողանան այդ ամենը հասցնել տեղ:

Նա անդրադարձավ սպիրտի գնի բարձրացման մասին հայտարարություններին՝ հերքելով դրանք: Ըստ ՏՄՊՊՀ նախագահի՝ ալյուրի գինը ևս չի բարձրացել, որոշակի թանկացում տեղի է ունեցել՝ կապված դոլարի փոխարժեքի տատանման հետ, բայց դա էլ են հսկողության տակ պահում: Մարզերում որոշակի թանկացումների մասին խոսելով՝ նա նշեց, որ մոնիթորինգ են անում, որ հասկանան իրավիճակը:

«Չենք բացառում, որ կլինեն տնտեսվարողներ, որ կբարձրացնեն գները՝ օգտվելով իրավիճակից: Մենք հանրապետությունում սպառվող ծավալի գերակշիռ մասն ապահովող խոշոր տնտեսվարողներին վերահսկում ենք, խախտումների դեպքում անխուսափելի պատասխանատվության ենք ենթարկելու, տպավորություն չստեղծվի, թե զբաղված ենք: Օրինակ` ալկոգելերի հետ կապված երկու վարույթ ենք հարուցել, ոմանք ինտերնետով փորձել են վաճառել բարձր գներով: Մենք հայտնաբերում ենք և խիստ պատասխանատվության ենթարկում: Նրանք, ովքեր List-ով և այլ կայքերով կփորձեն վաճառել, փոխանցում ենք ՊԵԿ մեր գործընկերներին: Հրապարակումների մեծ մասի պոչի հետևից որ գնում ենք, պարզվում է՝ գրանցված բիզնեսներ չեն, այլ մարդիկ, որ սպեկուլյատիվ գործունեություն են իրականացնում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: