Մեղրով տաք գինի, հնդկաձավար և հեղուկի օգտագործում՝ 15 րոպեն մեկ․ ինչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսից․ խորհուրդներ սննդաբանից

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ այս օրերին քաղաքացիների մի մասը տնային պայմաններում ինքնամեկուսացվել է։ Այս օրերին ինչպե՞ս սնվել և ո՞ր սննդամթերքին նախապատվություն տալ։

Factor.am-ը թեմայի շուրջ զրուցել է սննդաբան Դավիթ Պիպոյանի հետ։

«Այժմ մարդիկ շատ են գնում երկարաժամկետ պահեստավորվող սնունդ․ ալյուր, ալրային հիմքով մթերքներ, սակայն ինչպես կորոնավիրուսի, այնպես էլ ցանկացած այլ վիրուսային հիվանդության ժամանակ շատ կարևոր է օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող, վիտամիններով հարուստ սննդամթերքի օգտագործումը, ինչպիսին, օրինակ, թարմ պտուղ-բաջարեղենն է»,- ասաց Պիպոյանը։

Սննդաբանի խոսքով՝ այս օրերին պետք է շատ օգտագործել ցիտրուսային մրգեր և թարմ բանջարեղեն։ Ցանկալի է սննդակարգի մեջ ներառել ցիտրուսային մրգերից նարինջը և կիվին։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեպքում շատ կարևոր է բերանի խոռոչում անընդհատ խոնավության ապահովումը և 15 րոպեն մեկ փոքր չափաբաժիններով հեղուկների օգտագործումը, հատկապես՝ փոքր տարիքի երեխաների և մեծահասակների դեպքում։

«Կոկորդի ողողումները ևս շատ կարևոր են։ Դրանք կարելի է անել ինչպես մաքուր ջրով այնպես էլ գոլ ջրի և աղի կամ սոդայի թույլ լուծույթով։ Հեղուկ կարելի է ընդունել ջրի, թեյի և հյութի տեսքով»,- նշեց Պիպոյանը։

Սննդաբանը խորհուրդ է տալիս օգտագործել կանաչ, կիտրոնով կամ կարկադեով կարմիր թեյ, որը հակաբակտերիալ հատկություն ունի․ «Կոճապղպեղի (իմբիր), կիտրոնի և դարչինի օգտագործումը ևս կնպաստի օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը։ Այս օրերին կարելի է ավելացնել հեղուկների սպառումը՝ օրական չափաբաժինը 1․5 լիտրից մինչև 2 լիտրի հասցնելով»։

Անդրադառնալով սուրճին, որն ունի օրգանիզմը ջրազրկելու հատկություն, սննդաբանը նշեց․ «Սուրճի հետ կապված այս օրերին խնդիր չկա։ Կարելի է պարզապես սուրճ ըմպելուց հետո բերանի խոռոչը ողողել մաքուր ջրով»։

Այս օրերին մեծաքանակ գնումներ կատարող մեր հայրենակիցները, շատ հաճախ խուսափում են կաթնամթերք կամ կաթնային հիմքով սննդային արտադրանք գնելուց։ Դավիթ Պիպոյանը վստահեցնում է․ կաթնամթերքից կորոնավիրուսով վարակվելու վտանգ չկա․ «Եվրոպական միության սննամթերքի անվտանգության լիազոր մարմինը տարածել է հաղորդագրություն, որ մարդը սննդի միջոցով կորոնավիրուսով չի վարակվում։ Հետևաբար, կաթնամթերքի հետ կապված նույնպես խնդիր չկա»։

Ըստ նրա՝ հիմա կարևոր է տուն բերվող սննդամթերքը լավ լվանալ, պատշաճ մաքրել ու ջերմամշակման ենթարկել։ Խոսելով սխտորի՝ կորոնավիրուսից պաշտպանելու մասին, սննդաբանն ասաց․ «Ընդհանրապես, սպիտակ բույսերը՝ սոխը, սխտորը, շատ լավ ազդեցություն են ունենում իմունային համակարգի ամրացման վրա։ Բնականաբար, եթե օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը բարձրանում է, վիրուսին ընկճելու հավանականությունը մեծանում է։ Կորոնավիրուսի դեպքում սխտորը ոչ թե բուժում է, այլ բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը»։

Սննդաբանը նաև անդրադարձավ ինքնամեկուսացման պայմաններում ալկոհոլային խմիչքի օգտագործմանը․ «Բարձր տոկոսայնություն ունեցող ալկոհոլային խմիչքն օրգանիզմի դիմադրողականության վրա բավականին լավ ազդեցություն է թողնում, սակայն ավելի լավ է այս օրերին ալկոհոլն ավելի շատ ախտահանման նպատակով օգտագործել։ Տանը գտնվելիս, կարելի է, օրինակ, մեկ գավաթ կարմիր գինի խմել։ Այն կօգնի որոշ չափով հաղթահարել սթրեսային իրավիճակը»։

Օրգանիզմի իմունային համակարգի բարձրացման համար սննդաբանը խորհուրդ է տալիս խմել տաք գինի՝ մեղրով։ Դրա համար պետք է գինին եռացնել և, մի փոքր սառելուց հետո, ավելացնել մեղր։

«Ցանկալի է գնել հնդկաձավար, բրինձ, ոսպ, լոբի։ Դրանք շատ օգտակար մթերքներ են և վիտամիններ են պարունակում։ Նաև թթու բանջարեղեն կարելի է օգտագործել։ Առանց սահմանափակման կարելի է օգտագործել նաև բուսական ծագման պահածոներ»,- ասաց սննդաբանը։

Նրա խոսքով՝ տնային պայմաններում մեկուսանալը լավ հնարավորություն է նաև քնի ռեժիմը կարգավորելու համար, քանի որ այժմ քաղաքացիները ստիպված չեն վաղ առավոտյան աշխատանքի շտապել։

Նելլի Մելքոնյան