Պետգույքը վաճառվել է 3.5 անգամ ցածր գնով. հարուցվել է քրգործ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են պետական սեփականություն հանդիսացած՝ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Բագրատունյաց փողոցի  89 հասցեում գտնվող 1080 քմ մակերեսով գույքի օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը. այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի դրույթները, առանց պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքի գնահատում։ Այդ  առաջարկի հիման վրա ՍՊԸ-ն 2017թ.-ին նշված գույքը նվազեցված հողամասի կադաստրային արժեքով գնահատել է 28.4մլն ՀՀ դրամ:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2017թ. հոկտեմբերի 3-ի հրամանով նախաձեռնվել է մրցույթով նշված գույքի օտարումը՝ նույն հրամանով նախատեսելով, որ առաջին մրցույթի ժամանակ գույքի չվաճառվելու դեպքում յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցվում էլ վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով: Արդյունքում գույքը քաղաքացուն վաճառվել է 2-րդ մրցույթով՝ ըստ 2018թ. փետրվարին կնքված գույքի օտարման և գրավի պայմանագրի՝ 18.5մլն ՀՀ դրամով:

Հետագայում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվել է վերը նշված անշարժ գույքի շուկայական արժեքի վերլուծություն: Արդյունքում պարզվել է, որ օտարված գույքի շուկայական արժեքը 2017թ. հունիս ամսվա դրությամբ, այսինքն ՍՊԸ-ի կողմից գնահատման պահի դրությամբ, կարող էր կազմել ոչ թե 28.4մլն ՀՀ դրամ, այլ՝ 65մլն ՀՀ դրամ կամ շուրջ 2 անգամ ավել սկզբնական գնահատված արժեքից:

Այս դեպքում, հաշվի առնելով, որ արժեքը գերազանցում է 50մլն դրամը, ըստ ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշման՝ նշված անշարժ գույքը պետք է օտարվեր ոչ թե ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանի, այլ ՀՀ կառավարության որոշման հիման վրա։

Այսինքն ուսումնասիրությամբ արձանագրված տվյալները վկայում են, որ  թեև Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 89 հասցեում գտնվող 1080 քմ մակերեսով 65մլն ՀՀ դրամ իրական արժեքով գույքը ենթակա էր մասնավորեցման բացառապես ՀՀ կառավարության որոշմամբ, սակայն ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով առանց պայմանագիր կնքելու, 2016թ․ՍՊԸ-ի միջոցով իրականացրել են վերոնշյալ գույքի գնահատման աշխատանքներ, որի արդյունքում գույքը գնահատել է ավելի քան կրկնակի պակաս արժեքով և օտարվել 3.5 անգամ ցածր գնով:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության շրջանակներում ի հայտ են եկել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները ծանր հետևանքների առաջացմամբ չարաշահելու առերևույթ հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ վերջինս ուղարկել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրությունում: