«Տարիներով ՀԿ-ները թիրախավորվել են, հաճախ՝ իշխանության կողմից». Միքայել Զոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

ԱԺ-ում քննարկվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ՀԿ-ների համար պարտադիր պայման սահմանել հաշվետվություն ներկայացնելը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը հարց ուղղեց նախագիծը զեկուցող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ արդյո՞ք վտանգ չի տեսնում, որ հետագայում օրենքը կարող է օգտագործվել ՀԿ-ների դեմ։

«Որոշակի անհանգստություն կա ՀԿ-ների դաշտում, դա ինձ համար հասկանալի է, քանի որ տարիներով Հայաստանում ՀԿ-ները թիրախավորվել են, հաճախ՝ իշխանությունների կողմից, և նաև այլ երկրներում նման կարգավորումները կարող են օգտագործվել ՀԿ-ների դեմ։ Ո՞ր խնդիրն ենք մենք փորձում լուծել սրանով, ու արդյո՞ք վտանգ չեք տեսնում, որ 5 տարի հետո այլ իշխանություն կարող է այս օրենքը օգտագործել ՀԿ-ների դեմ»,- ասաց պատգամավորը։

Դավիթ Անանյանը նշեց, որ գերագույն նպատակը հանրության իրազեկվածությունն ու ընդհանուր հաշվետվողականությունը պահպանելն է. «Հաջորդ իշխանությունները, չեմ կարծում, որ միայն այս օրենքի վրա կսևեռվեն: Նայած, թե ինչ մտքի թռիչք կունենան: Կարող է՝ ուզեն Սահմանադրություն փոխել»։

Մանրամասները՝ տեսանյութում։