«Եթե հիմա չընդունվի, նշանակում է ՝ բան չի փոխվել»․ «Լուսավոր Հայաստան»-ի նախագիծն ընդունվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ պատգամավորներին իրավունք է տրվում անարգել տեսակցել ՔԿՀ-ներում գտնվող ձերբակալված և կալանավորված անձանց։

Չնայած առաջարկվող նախագիծն ընդունվեց, սակայն խմբակցությունների դիրքորոշումները ոչ միանշանակ էին։

Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի՝ նման նախագծի կարիք չկա, քանի որ օրենքը չի արգելում պատգամավորների տեսակցությունները ձերբակալված և կալանավորված անձանց հետ։

Պատգամավորին հակադարձեցին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից՝ բերելով օրինակներ, որ պատգամավորները անձամբ բախվել են նման խնդրի։

«Այո, պատգամավորները ունեն անարգել մուտքի իրավունք, սակայն օրենքը մեկնաբանվում է, որ քննիչի արգելք կա, եթե օրենքը հիմա չընդունվի, նշանակում է նախորդ իշխանության մեկնաբանությունից հետո հիմա բան չի փոխվել»,- իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։