«Այցը եղել է գործընկերային և չի հետապնդել ազատազրկման վայրում զինծառայողի պահման պայմանները դիտարկելու նպատակ». ՄԻՊ-ի արձագանքը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից տեղեկացնում են, որ 2020 թ.-ի հունվարի 9-ին Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, փաստաբաններ  Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը գրությամբ դիմել էին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և խնդրել տեղեկություններ՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի հետ հանդիպման մանրամասներից:

Ավելի վաղ՝ 2019 թ․-ի դեկտեմբերի 16-ին  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 27-ին Արման Թաթոյանը՝ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ միասին այցելել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա և առանձնազրույց ունեցել այնտեղ պատիժը կրող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի հետ:

Փաստաբանները խնդրել էին տեղեկություններ այցից՝ արդյո՞ք արձանագրել են իրավունքի խախտման դեպքեր, դիտարկե՞լ են Ռազգիլդեևի  պահման պայմանները, համապատասխանու՞մ են դրանք տեղական օրենսդրությամբ ու միջազգային փաստաթղթերով նախատեսված նորմերին և արդյո՞ք պաշտպանը մտադրություն ունի հանդես գալու հրապարակային հայտարությամբ՝ այցի վերաբերյալ:

Արձանագրում ենք, որ  Մարդու իրավունքների պաշտպանն, ըստ էության, այդպես էլ   չի պատասխանել ՀՔԱՎ գրասենյակի հարցադրումներին, որոնք ուղղվել են թե´ նախկինում, թե´ այժմ. այն է՝ արդյո՞ք տեղի են ունեցել իրավունքի խախտման դեպքեր, արդյո՞ք դիտարկվել են Ռազգիլդեևի պահման պայմանները և  արդյո՞ք ՄԻՊ-ը քայլեր է ձեռնարկում ռուսական բազայի տարածքից Անդրեյ Ռազգիլդեևին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու  ուղղությամբ՝ համակողմանի և օբյեկտիվ քննության անցկացումն ապահովելու նպատակով:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ