Պաշտպանության ոլորտի բյուջեն 2018թ.-ին կաճի 18 տոկոսով

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

2018թ.-ի պաշտպանության ոլորտի բյուջեն 2017թ.-ի համեմատությամբ աճելու է մոտ 37 մլրդ դրամով (18%-ով)` հասնելով մոտ 247 մլրդ դրամի (մոտ 515 մլն դոլար):

Սովորաբար, երկրի պետական բյուջեն բնորոշվում է ըստ ամենախոշոր ծախսային հոդվածի, այդ տեսանկյունից ՀՀ պետական բյուջեն գրեթե միշտ եղել է սոցիալական ուղղվածության: Սակայն բյուջեի մեջ հսկայական մասնաբաժին է հատկացվում նաև պաշտպանության բնագավառում կատարվող ծախսերին, որն իր հերթին լուրջ հարված է հասցնում տնտեսական զարգացման հնարավորություններ ստեղծող բյուջետային մյուս հոդվածներին:

Պաշտպանության բնագավառում կատարված ծախսերի ցուցանիշը նաև հիմք է հանդիսանում մեկ բնակչի հաշվով երկրների ռազմականացման մակարդակը գնահատելու համար:

Այս տեսանկյունից թվում է թե 2017թ.-ի պետական բյուջեն պաշտպանության բնագավառի ծախսերը պետք է կտրուկ ավելացներ` հաշվի առնելով 2016թ.-ի ապրիլյան պատերազմը:

Սակայն 2017թ.-ին բյուջեի ընդհանուր ծախսերի կրճատումը նման հնարավորություններ չտվեց, այսինքն` պաշտպանության ծախսերի ավելացումը տեղի է ունենում մեկ տարի ուշացումով: Ըստ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ այդ միջոցները մեծավմասամբ կուղղվեն նոր զինատեսակների ձեռքբերմանը:

2015թ.-ին պաշտպանության բնագավառին հատկացվել էր 199 մլրդ դրամ, իսկ 2016-2017 թթ. 208-209 մլրդ դրամ (մոտ 433 մլն դոլար):

 

ՀՀ պետական բյուջեից (2015-2018թթ.) պաշտպանությանը հատկացված ծախսերը (մլրդ դրամ)

Պաշտպանության բյուջեի խոշորագույն ենթաբաժին է իրենից ներկայացնում ռազմական պաշտպանությունը, որտեղ 2015թ.-ի բյուջեով հատկացվել էր 191.7 մլրդ դրամ, իսկ 2018թ.-ի բյուջեով նախատեսվում է 238.2 մլրդ դրամ, այսինքն` չորս տարում աճը կազմել է գրեթե 47 մլրդ դրամ (մոտ 98 մլն դոլար):

 

ՀՀ պետական բյուջեից (2015-2018թթ.) ռազմական պաշտպանությանը հատկացված միջոցները (մլրդ դրամ)


Հետաքրքիր է,  որ ՀՀ-ն իր սուղ բյուջետային միջոցներից կատարում է նաև արտաքին ռազմական օգնությանն ուղղված ծախսեր. 2018թ. այս նպատակով նախատեսված է 118 մլն դրամ: Ի դեպ, 2015 -ին դրանք ավելի շատ էին՝ 174.5 մլն դրամ (362 հազար դոլար): Արտաքին ռազմական օգնությունը տարբեր կոնֆլիկտների ժամանակ ՀՀ ռազմական ուժերի խաղաղապաշտպան և բազմակողմանի աջակցությամբ է դրսևորվում:

Պաշտպանության համակարգի զարգացման և կատարելագործմանն ուղղված հետազոտական և նախագծային աշխատանքների համար ևս միջոցներ են հատկացվում:

Այսպես. 2015-2017թթ. ընթացքում յուրաքանչյուր տարի պաշտպանության համակարգի հետազոտական և նախագծային աշխատանքներին է ուղղվել մոտ 1 միլիարդ 614 մլն դրամ, իսկ 2018թ.-ին նախատեսվում է դրանք ավելացնել մինչև 2 մլրդ 433 մլն դրամ: Այս ավելացումն արդեն իսկ փաստում է, որ մինչ այդ իրականցված աշխատանքների համար չնչին գումարներ են հատկացվել, սակայն այս գումարները ևս բավարար չեն լուրջ հետազոտական գործունեության համար:

ՀՀ պետական բյուջեից (2015-2018թթ.) հետազոտական և նախագծային աշխատանքների պաշտպանության ոլորտում հատկացված միջոցները (մլրդ դրամ)

Պետբյուջեից պաշտպանությանը հատկացվող միջոցները կազմում են ՀՀ ՀՆԱ-ի մոտ 4-5%, դա բավականին թանկ գին է, որը ստիպված ենք վճարել մեր խաղաղության համար, սակայն գտնվելով ռազմական գործողությունների վերսկսման վտանգի առաջ, ռազմական ծախսերի ավելացմանն այլընտրանք չունենք:

Պաշտպանության ծախսային բեռի ավելացումը ոչ միայն դրված է բյուջեի վրա, այլ նաև ուղեկցվում է  առանձին վարկերով, օրինակ` ՌԴ-ից վերցված 200 միլիոն դոլար վարկի դիմաց մատակարարվող զինամթերքը դեռ ամբողջությամբ չի հասել ՀՀ :

Օրերս էլ հայտնի դարձավ, որ ևս 100 միլիոն դոլարի  վարկային բեռի տակ ենք մտնելու՝ Ռուսաստանից զինտեխնիկայի նոր չափաբաժին ստանալու համար:   Ռուսական ռազմամթերքից կախվածությունից բացի, ՀՀ ռազմական համագործակցությունը չդիվերսիֆիկացված բնույթ ունի նաև ռուսական ռազմաբազայի տեղաբաշխվածության և հայ-ռուսական համատեղ զորախումբ ունենալու առումով: Ինչքանով է դա վտանգավոր ՀՀ ռազմական համակարգի անկախության կամ կախվածության մեծացման տեսանկյունից ցույց կտա ժամանակը: Առայժմ սակայն ակնհայտ է.  ցանկացած կախվածության խորացում և չդիվերսիֆիկացվածություն իր մեջ մեծ վտանգներ է պարունակում:

 Թ. Միքայելյան