Բադասյանը՝ Սերժ Սարգսյանի գործի մասին. գործող իշխանությունը մեղավոր չէ, որ կոռուպցիոն դեպքեր են եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը փետրվարի 27-ին է, տեսականորեն ամենաարագը մարտ ամսին երկու ընթերցում հնարավոր է անցնի, դրանից հետո նախագահի ստորագրման փուլն է։ Այսինքն, լավագույն դեպքում ապրիլ ամսին կլինի։ Խոսելով արդարադատության ոլորտում բարեփոխումների փաթեթի մշակման վերջնաժամկետի մասին՝ այսօր խորհրդարանում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Անդրադարձ կատարելով դատավորների տարիքային ցենզին՝ Բադասյանն ասաց՝ այն, որ 35-40 տարեկանում որոշում են դառնալ դատավոր, նորմալ է, և դրանով թարմություն կհաղորդվի դատական համակարգին։

Պատասխանելով պարգևավճար ստանալու մասին հարցին՝ նախարարը նշեց. «Ստանում եմ այնքան պարգևավճար-աշխատավարձ, որքան ստանում են բոլոր նախարարները»։

Իսկ ի՞նչ տեսակետ ունի Բադասյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործի մասին, որը ՀՀԿ ԳՄ-ն որակում է շինծու․ «Ցանկացած կոռուպցիոն բնույթի գործ, որը հարուցվում է, բոլոր փաստարկները նույնն են։ Գործող իշխանությունը որևէ կերպ մեղավոր չէ, որ նման շատ կոռուպցիոն դեպքեր են եղել և այսօր ամբողջ իրավական համակարգը լցված է այդ բնույթի գործերի քննությամբ։ Գործող պաշտոնյաների մասով էլ տեսնում եք, որ կան նման բնույթի գործեր, այսինքն՝ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան