Նաիրա Զոհրաբյանը հորդորում է, մինչ բուհերին անցնելը, դպրոցներում կարգավորել հայագիտական առարկաների որակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Բուհերում հայագիտական առարկաները ոչ պարտադիր դարձնելը, միգուցե, լիներ ընդունելի, եթե դպրոցներում ունենայինք «Հայոց լեզու» ու «Հայոց պատմություն» առարկաների բարձր որակ։ Այս մասին Ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ ունեցած ելույթում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա ներկայացրեց ԳԹԿ-ի այս տարվա տվյալները, ըստ որոնց՝ հայոց լեզվի կենտրոնացված քննության արդյունքներով՝ 31.021 սովորողից 1.686-ը ստացել է անբավարար գնահատական։

«Մենք բոլորս ավարտել ենք դպրոց և գիտենք, թե ինչ մակարդակով են ուսուցանվում ոչ միայն հայոց լեզու և գրականությունը։ Եթե այդ մակարդակը չլիներ, մենք չէինք դիմի «ռեպետիտորների» իստիտուտին։ Ինձ համար միշտ մտահոգիչ է եղել, որ տարբեր ոլորտներում մենք սայլը դրել ենք ձիուց առաջ։ Եկեք մեր հանրակրթական դպրոցներում ապահովենք հայոց լեզվի այն մակարդակը, որ քննության ժամանակ չասեն՝ Նապոլեոնը տորթ է, Սասունցի Դավիթն էլ՝ արձան, մեր հանրության, երևի թե, 80 տոկոսի համար մեղանչել բառը չասոցացվի ապաշխարել բառի հետ, նոր հետո մտածենք այս քայլի մասին։ Ես անձամբ կողմ կլինեի, որ մենք դպրոցներում դասավանդեինք լեզվամտածողություն»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։