ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Պարոնա՛յք, հեռացե՛ք ընդմիշտ, ժողովուրդը չի թողնի, որ ռևանշ լինի. Էդուարդ Զորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

«Այսօր ժողովրդի կողմից մերժված քաղաքական ուժն իրեն մերժված չի համարում, չի մտածում՝ այդ ինչ սխալ թույլ տվեց, որ խայտառակ ձևով մերժվեց: Ես չեմ հասկանում՝ նախկիններն ի՞նչ են ուզում՝ հետ գա՞լ, վերարտադրվե՞լ, ինչու՞, որպեսզի նորի՞ց գրպանեն բյուջեն, քանդեն մեր պետականության հիմքերը: Պարոնա՛յք, հեռացե՛ք ընդմիշտ, ժողովուրդը չի թողնի, որ ռևանշ լինի»,- նման տեսակետ է հայտնում երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը Factor TV-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում:

Նրա համոզմամբ՝ եթե նախկիններն ուզում են վերադառնալ, գոնե պետք է ժողով անեն ու ոչ թե ներկայիս իշխանությանը սևացնելու ռազմավարություն մշակեն, այլ մտածեն՝ ինչն են սխալ արել. «Չնայած իրենք շատ լավ էլ գիտեն՝ ինչն են սխալ արել, բայց պարադոքսն այն է, որ ուզում են վերադառնալ»:

Երգահանը լիովին վստահում է ներկայի իշխանությանը. «Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ես չեմ գողանալու և ձեզ էլ թույլ չեմ տալու թալանել ՀՀ քաղաքացուն: Ես տեսնում եմ, որ այսօր ճանապարհ են սարքում, աշխատավարձ են բարձրացնում, կրթական համակարգում փոփոխություններ են արվում, ինչի՞ց պետք է դժգոհեմ»:

Նրա խոսքով՝ կան քաղաքական ուժեր, որոնք կարծում են, որ հեղափոխությունից հետո իշխանությունը պետք է կտրուկ գործեր, բայց երգահանը տարակուսում է՝ խոստովանելով, որ չգիտի՝ ինչ կլիներ, եթե այդ կտրուկ քայլերը ձեռնարկվեին. «Որոշ ուժեր ուզում են ցույց տալ, որ երկրում հեղհեղուկ վիճակ է. ոչ մի նման բան չկա. Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է՝ անում է: Ի՞նչ է, նա պետք է ավտոմատը վերցներ բոլորին մի օրում մաղե՞ր»:

Մանրամասները՝ տեսանյությում:

Աննա Բաբաջանյան