«Մանարյանը երջանկություն պարգևող մարդ էր, ասպետ՝ ամեն ինչով»․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր
21.02.2020 | 18:25Երվանդ Մանարյանը երջանկություն պարգևող մարդ էր, նա ասպետ էր՝ ամեն ինչով: Այսպես կհիշի 95 տարեկանում կյանքից հեռացած ՀՀ վաստակավոր արտիստ Երվանդ Մանարյանին Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը:
«Փայլուն արվեստագետ, հրաշալի մտավորական, իրական քաղաքացի: Ուզում եմ ասել, որ մենք բոլորս շատ երջանիկ ենք, որ եղել ենք նրա ժամանակակիցները, որ հնարավորություն ենք ունեցել նրա հետ շփվելու, ստեղծագործելու, լսելու իրեն»,- հավելեց Ռուբեն Բաբայանը:
Մանրամասները՝ տեսանյութում: