Իրավապահներին չի հաջողվում հայտնաբերել Սուրիկ Խաչատրյանին

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

2019-ի նոյեմբերի 20-ից Հատուկ քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ։ Նրան կալանավորելու որոշում է կայացվել։ Մինչ օրս Խաչատրյանի գործով, սակայն, որևէ նոր առաջխաղացում չկա։

ՀՔԾ-ից մեզ ասացին, որ գործով նոր հանգամանք այս պահին չկա։ Ոստիկանությունից էլ փորձեցինք հետաքրքրվել հետախուզման արդյունքներից, որտեղից մեզ պատասխանեցին․ «Ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձին հայտնաբերելու և նախաքննական մարմին ներկայացնելու ուղղությամբ»։

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը) և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) հարուցված քրեական գործով։

Ըստ մեղադրանքի` նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով և անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության շահերին:

Factor.am-ը փորձեց կապ հաստատել նաև Սուրիկ Խաչատրյանի որդու հետ, սակայն չստացվեց։ Ավելի վաղ Խաչատրյանի որդին Factor.am-ին հայտնել էր, որ իրավապահները «լավ գիտեն, թե որտեղ է հայրը բուժվում»։

Ի դեպ, ՀՔԾ պետն էլ անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի՝ արտերկրում բուժում ստանալուն ասել էր․ «Սուրիկ Խաչատրյանի քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նրա պաշտպանի ներկայացրած բոլոր փաստաթղթերը ներկայացվել են փորձագետին։ Փորձագետը եկել է այն եզրակացության, որ Խաչատրյանին կարելի է տեղափոխել Հայաստան, որպեսզի բուժումն այստեղ շարունակի»։

Լիլիթ Շաբոյան