Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում

Լուրեր

02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
Բոլորը

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը փետրվարի 19 –ից մինչև մարտի 7 –ը Ծաղկաձորում կանցկացնի ուսումնամարզական հավաք: Գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ասաց, որ հիմնական նպատակը աղջիկների ընդհանուր ֆիզպատրաստականության որակները բարելավելն է:

Ծաղկաձորյան  հավաքից հետո  աշխատանքները կշարունակվեն   Երևանում: Պարապմունքները կունենան  տեխնիկան հղկելու և կիլոգրամներն աստիճանաբար ծանրացնելու  նշանակություն:

Կհաջորդի Մոսկվայում ապրիլի 3 –ին սկսվելիք Եվրոպայի առաջնությունը: Հույս կա, որ  Իզաբելա Յայլյանը և Տաթև Հակոբյանը Տոկիոյի օլիմպիական խաղեր մեկնելու ուղեգրի կարժանանան: Նրանցից յուրաքանչյուրն արդեն մասնակցել է մրցակարգով սահմանված միջազգային  վարկանիշային  մրցաշարերից հինգին և մոսկովյան ստուգատեսը թվով վերջինը`  վեցերորդը կլինի:

Գլխավոր մարզիչն անդրադարձավ  Երևանում անցկացված Հայաստանի առաջնությանը:  Մեր երկրում կանանց ծանրամարտի աշխարհագրությունն ընդարձակվել է: Հայտավորված շուրջ 50 մարզուհիները ներկայացնում էին Գյումրին, Արարատը, Էջմիածինը, Քասախը, մի քանիսն էլ ` Երևանն   ու Վանաձորը:

Ընդհանրապես մեծ է տեղերում աշխատող մասնագետների դերը: Որքան շատ լինեն  տեխնիկապես գրագետ մարզուհիները, այնքան հեշտ ու արդյունավետ  կլինի հավաքականի մարզիչների գործը: Այդ պարագայում կավելանան նաև նվաճումները: