Ըմբիշ Կարապետ Չալյանը բրոնզե մեդալ է նվաճել Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Ըմբիշ Կարապետ Չալյանը բրոնզե մեդալ է նվաճել Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում. տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպոչտի նախարարությունից:
77 կգ քաշային կարգի երրորդ տեղի համար գոտեմարտում Կարապետ Չալյանը մրցել է Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի հետ։ Առաջին մրցափուլում Չալյանը հաղթել է 3:0 հաշվով, իսկ մրցակիցը ձեռքի վնասվածք է ստացել, որի պատճառով չի կարողացել շարունակել գոտեմարտը։