«Աշխարհը լի է գույներով և նրբերանգներով»․ Վանեցյանի 50 երանգները

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

«Հայաստանի իշխանության ղեկին այսօր շատ կան այն մարդկանցից, որոնք նախկինում որպես ընդդիմություն ագրեսիվ կերպով հանդես էին գալիս հակառուսական դիրքորոշմամբ, ընդհուպ ԱԺ-ում անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի` ԵՏՄ-ից դուրս գալու մասին օրինագիծ ներկայացնելով: Նրանք հայտարարում էին, որ ԵՏՄ-ն սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը: Այսօր նույն այդ մարդիկ ամեն հարմար առիթ օգտագործում են, որպեսզի ընդգծեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության կարևորությունը»,- այս մասին ասել է  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում։

Խոսելով իր կողմից ստեղծվելիք կուսակցության մասին՝ Վանեցյանը նշել է․ «Նոր քաղաքական ուժը լինելու է կենտրոնամետ-աջ ուժ, իսկ գաղափարախոսության ու ծրագրերի հիմքում կմիահյուսվեն ավանդույթներն ու առաջընթացը: Այժմ լայն խորհրդակցությունների գործընթացում ենք՝ մեր համախոհների և հնարավոր գործընկերների հետ»։

Վանեցյանը հավելել է, որ նոր ձևավորելիք կուսակցությունը հանդես է գալու որպես ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: ԱԱԾ նախկին ղեկավարի ներկայացմամբ՝ «թավշյա հեղափոխության օրերին Հայաստանում մարդիկ ցանկանում էին արդարություն, կենսամակարդակի բարձրացում, որակյալ ծառայություններ կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներում», սակայն, ըստ նրա, «ինշխանությունը խոստացել է ու չի արել»:

Վանեցյանը համոզմունք է հայտնել, որ վերադարձ անցյալին չի լինելու, սակայն նաև դեմ է արտահայտվել սև-սպիտակ սահմանազատմանը: «Այս պոստուլատն այսօր, ինչպես երևում է, հարմար կանոն է դարձել գործող իշխանության համար, ինչն անթույլատրելի է։ Իմ խորին համոզմամբ` այսօրվա Հայաստանում ծայրահեղականության ու ծայրահեղությունների համար տեղ պետք է չլինի: Սև-սպիտակ քաղաքական դաշտին այլընտրանք կա, աշխարհն իրականում լի է գույներով և տասնյակ նրբերանգներով։ Եվ մենք մտադիր ենք մեր ուրույն տեղն ունենալ ընդհանուր քաղաքական գունապնակում»,- նշել է ԱԱԾ նախկին ղեկավարը։