Հրապարակվեց տեսանյութ, թե ինչպես է Արսեն Դավթյանը Ռազմիկ Աբրահամյանից ստացած 3 հազար դոլարը գրպանից հանում և տալիս իրավապահներին

Լուրեր

31.08.2026 | 18:28
«Մանչեսթեր Յունայթեդն» ինքնագոլերի ռեկորդ է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 18:16
ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում՝ Կառավարության կառուցվածքի ու Ընտրական օրենսքրում փոփոխություններ կատարելու մասին
31.08.2026 | 18:10
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը // Հայ դիվանագետներն «Ախուրիկ» անցակետ են այցելել․ ԼՈՒՐԵՐ
31.08.2026 | 17:59
«Կրասնոդարի» ֆուտբոլիստ. «Սպերցյանն ավելի մեծ օգուտ է տալիս «Ալ Ահլիին», քան Ռոնալդուն՝ «Ալ Նասրին»»
31.08.2026 | 17:48
Էրդողանը ժամանել է Բիշքեկ
31.08.2026 | 17:40
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը
31.08.2026 | 17:32
«Մանչեսթեր Սիթին» ևս մեկ նորեկ ունի
31.08.2026 | 17:24
Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Նարենդրա Մոդին հայերեն գրառում է արել
31.08.2026 | 17:17
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
31.08.2026 | 17:09
Իսրայելն ու Ռուսաստանն են ապատեղեկատվություն տարածել Սեուտայի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ․ Իսպանիայի վարչապետ
31.08.2026 | 17:00
Ռուսաստանից 100 հազարավոր մարդիկ են բերվե՞լ ընտրություններին մասնակցելու համար․  ԱԱԾ-ն ինչ տվյալներ ունի
31.08.2026 | 16:54
Երևանում այսօր ու վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
31.08.2026 | 16:46
Փաշինյանն ու Ռահմոնը քննարկել են Հայաստան-Տաջիկստան տնտեսական համագործակցության զարգացումը
31.08.2026 | 16:35
Պուտինը Բիշքեկում է․ սպասվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ
31.08.2026 | 16:24
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը։

Ըստ մեղադրանքի` նախկին պաշտոնյան կաշառք է վերցել նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանից։

Այսօրվա նիստում հետազոտվեցին տեսանյութերը, որոնք նկարահանելը լրագրողներին արգելված էր։ Տեսնյութում երևում էր, թե ինչպես է Արսեն Դավթյանը իրավապահների հորդորով գրպանից հանում 3000 ԱՄՆ դոլար գումարը, որը իրեն էր տվել Ռազմիկ Աբրահամյանը։ Այդ պրոցեսը ևս իրավապահները գաղտնի նկարահանել էին։

Ըստ հետազոտված տեսանյութի` Արսեն Դավթյանը իրավապահներին ասում է, որ ինքը չի իմացել, թե Ռազմիկ Աբրահամյանի կողմից իրեն փոխանցված ծրարում ինչ կա:

«Ես չգիտեի ինչ կա ծրարում, պատռել եմ, նոր եմ տեսել»,- ասում է նախկին պաշտոնյան։

Նշենք, որ չնայած այս գործը չէր առնչվում ապօրինի որդեգրված երեխաների գործին, որի շրջանակներում ևս Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք կա առաջադրված, այնուամենայնիվ, դատարանի դահլճում էին նաև երեխաներից զրկված ծնողները։

«Հայոց մայրեր» շարժման համակարգող Հայկուհի Խաչատրյանը լրագրողներին ասաց, եկել են պահանջելու, որ Ռազմիկ Աբրահամյանը կալանավորվի։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Լիլիթ Շաբոյան