Գերմանիան վերսկսել է մարզել քրդական զինուժին՝ Փեշմերգեին

Լուրեր

13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
13.10.2026 | 16:04
Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»
Բոլորը

Գերմանիայի զինված ուժերը վերսկսել են մարզել իրաքյան Քուրդիստանի «Փեշմերգե» կոչվող զորաջոկատներին։

Ըստ թուրքական «Yaniakit» թերթի կայքի՝  այդ մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակ Յենս Ֆլոսդորֆը. փոխանցում է ermenihaber-ը:

Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 13-ին  պաշտոնական Բեռլինը ժամանակավորապես դադարեցրելէր Փեշմերգեի մարզումները՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Որպես պատճառ առաջ էր քաշվել այն հանգամանքը, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող պայքարի շրջանակներում գերմանացի զինվորներին վտանգ է սպառնում։

Գերմանացի պաշտոնյան շեշտել է, որ  Իրաքը մեծ կարևորություն ունի Գերմանիայի համար և իրենք ուշադրությամբ հետևում են երկրում տեղի ունեցող իրադարձություններին։

Թուրքական աղբյուրը նկատել է տալիս, որ Գերմանիան Թուրքիային չի տրամադրում մի շարք գերմանական արտադրության զենքեր, բայց դրա փոխարեն զինում է Փեշմերգեին։

Հիշեցնենք, որ գերմանացի զինվորները 2014թ․ սկսած մարզում են «Փեշմերգե»-ին ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում։