Սա Ազգային ժողո՞վ է, թե՞ ազգային քուչա․ Հայկ Կոնջորյանը՝ ԲՀԿ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին, հարցրեց․ «Պարոն Աբովյան, իսկապես չե՞ք հասկանում, թե ասվածի մեջ ինչ խնդիր կար, թե՞ ձևացնում եք, թե չեք հասկանում»։

Նա նշեց, որ եթե Հայաստանում քրեական ենթամշակույթի, գողական բարքերի դեմ տարվող իրավական պայքարն իջեցվում է շրիշակի մակարդակի, գողականի, «բիսեդկայի», «քուչի» մակարդակի, ապա բերվում են համեմատություններ, որոնք հարիր չեն նաև իրենց։

«Ուզում եմ ասել, այո՛, երեք տառանիի մասով էլ, 4 տառանիի մասով էլ, եթե կարիք կա, պայքարում ենք։ Դրա մասով էլ կան նաև հոդվածներ, բայց պետք չէ այդ աստիճան իջեցնել, սա Ազգային ժողո՞վ է, թե՞ ազգային քուչա, որ այդ մակարդակի են իջեցնում»,- ասաց Կոնջորյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Նա ասաց, որ գողական բառի հետ էլի 3 տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլինի դրա դեմ պայքարեն։ Ապա ելույթ ունեցավ պատգամավոր Արման Բաբաջանյանը և նշեց, որ իր կարծիքով՝ «Բարգավաճ Հայաստանի» անունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ խայտառակ պահվածքի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմինե Ալոյան