«Այդ տեսակ բռնություն ԱՄՆ-ի մայրաքաղաքում երբեք չէիք կարող ակնկալել»․ ԱՄՆ-ում էրդողանամետ խումբը հարձակվել է հայ, քուրդ և ասորի ցուցարարների վրա (տեսանյութեր)

Լուրեր

05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած պաշտոնական այցի դեմ բողոքարկող խաղաղ ցուցարարների վրա էրդողանամետ խումբը հարձակում է իրականացնել․ գրում է armenianweekly-ն՝ մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել թուրքական դեսպանատան մոտ։

«Այդ տեսակ բռնություն ԱՄՆ-ի մայրաքաղաքում երբեք չէիք կարող ակնկալել։ Նմանատիպ բռնություն  հատուկ է միայն Էրդողանի Թուրքիային կամ մեկ այլ բռնապետության»,- ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հավելելով․ «Սա անհանդուրժողականության այն տեսակն է, որ հատուկ է միայն Թուրքիան և այժմ էլ ներմուծվել է  Միացյալ Նահանգներ»։

Ցույցը, որ մեկնարկել էր Լաֆայետ հրապարակում, կազմակերպվել էր Հայ դատի հանձնախմբի ու և ԱՄՆ-ում հելլենական խորհրդի կողմից։ Ցույցին մասնակցել են հայ, հույն, քուրդ, ասորական համայնքների ներկայացուցիչներ։

Արամ Համբարյանը դեպքի վայրից տեսանյութեր է հրապարակել ֆեյսբուքի իր էջում ու պատմել է, որ Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում խաղաղ ցուցարարները օգտվելով իրենց սահմանադրական իրավունքից բողոքի ակցիա են կազմակերպել ու հանկարծ փողոցի մյուս կողմից մի խումբ էրդողանամետ ցուցարարներ ճեղքելով ոստիկանական պատնեշը հարձակվել են ցուցարարների վրա: