«Դու ինձ կներես, որ հույսերդ լրիվ չեմ արդարացրել». վարչապետը համբուրեց տարեց թոշակառուի ձեռքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
Բոլորը

Բաղանիսում շրջայց կատարելիս վարչապետ Փաշինյանին մոտեցավ թոշակառու մի կին ու դժգոհեց բարձրացված թոշակի չափից:

Տարեց կինը մատնանշեց նախարարների աշխատավարձի չափն ու կենսաթոշակի 3000 դրամ բարձրացումը:

«Դեղի եմ տալիս, չի բավականացնում, 37 000 հազար դրամն ի՞նչ է, որ ապրես»,- նկատեց միայնակ թոշակառուն:

Վարչապետը բացատրեց, որ նախարարների աշխատավարձը բարձրացնում են, որպեսզի լավ աշխատեն ու թոշակառուների թոշակները գնալով բարձրանան:

«Մայրիկ ջան Հայաստանում 500 000 թոշակառու կա: Այ սրա ՀԴՄ-ն, որ վերցնեք, թեր թոշակները կբարձրանան»,- ասաց վարչապետը ցույց տալով տարեց կնոջ ձեռքի գնումը՝ լավաշը:

«Կներես բալիկ ջան, ես գիտեմ, որ դու համեստ ապրած մարդ ես»,- ասաց տարեց կինը:  «Դու ինձ կներես, որ հույսերդ լրիվ չեմ արդարացրել»,- ասաց վարչապետն ու համբուրեց տարեց տիկնոջ ձեռքը:

«Դե թող քո ձեռքն էլ ես պաչեմ»,- հեռացող վարչապետի հետևից ձայնեց թոշակառուն:

Նշենք, որ շրջայց վարչապետը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սկսկել էր Տավուշի մարզի Կողբ համայնքից: