Վիրահայոց թեմն ահազանգում է՝ Թբիլիսիի Սուրբ Մինասը ոչնչացման եզրին է

Լուրեր

03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
Բոլորը

Առանց այն էլ ավիրված ու անտերության մատնված Թբիլիսիի Սուրբ Մինաս եկեղեցին օրեր առաջ կրակի բաժին է դարձել. գրում է aliq.ge-ն:

Այսպես կոչված «վիճահարույց» եկեղեցիների շարքում է Սուրբ Մինասը։ Գործող Ս․ Էջմիածին եկեղեցու հարևանությամբ․ Սարսափելի վիճակ էր՝ ասում է Վիրահայոց թեմի մամլո և լրատվության բաժնի ղեկավար Սուսաննա Խաչատրյանը, ով հրդեհի մասին լսել է ու եկեղեցու սպասավորների հետ գնացել եկեղեցի․ «Դիտավորություն, թե՞ անզգուշություն, չենք կարող ասել, բայց եկեղեցու ներսն էր վառվում, փայտեր, ճյուղեր, սարսափելի վիճակում է եկեղեցին, փլատակների վերածված, մարդիկ ներսում լվացք են փռում։ Մենք ցավագին ենք ընկալում նման երևույթները, քանի որ գիտենք՝ մեր եկեղեցին է, սակայն հարցը շտկել չենք կարողանում»։

Սուսաննա Խաչատրյանն ասում է ՝ այս ուղղությամբ թեմը երբեք անգործ չի նստել։ Իր խոսքերով ամեն պատեհ ու անպատեհ առիթ օգտագործել են, Թեմն իր ձայնը բարձրացրել է, նամակներ ուղղել, ոչ միայն Սուրբ Մինասի, այլ մյուս վիճարկելի եկեղեցիների հարցով։ Պատրիարքարանը գտնում է, որ եկեղեցիների պատկանելության հարցը պետք է լուծեն գիտնականները, պետք է հանձնաժողովներ կազմվեն, որոնք եզրակացություն կանեն։

Ըստ Սուսաննա Խաչատրյանի, սակայն, հայկական կողմը եզրակացության ու ապացույցների կարիք չունի։ Եկեղեցու հայկական լինելը միանշանակ է, դա ապացուցված է ոչ միայն հայկական, այլև վրացական աղբյուրների արխիվային նյութերի հիման վրա։

Վիրահայոց թեմի ահազանգից օրեր են անցել, սակայն ոչ մի արդյունք ու արձագանք չկա։ Թեմի մամուլի ու լրատվության պատասխանատուն ասում է, որ սեփական ուժերով արվածն ընդամենը 24 ժամ արդյունք է ունենում։ Մաքրելուց հետո եկեղեցու հարակից տարածքը սեփականաշնորհած հարևանները կրկին աղբով են լցնում։

Սուրբ Մինաս եկեղեցին կառուցվել է 1790 թվականին: Խորհրդային տարիներին եկեղեցին զրկվել է գմբեթից և օգտագործվել որպես արհեստանոց: ԽՍՀՄ փլուզումից հետո Երևանցոց Սուրբ Մինասը «վիճելի» եկեղեցիների թվին է դասվել: