Թուրքիայում ինքնաթիռը պայթեցնել սպառնացող կինը ներկայացել է որպես գյուլենական

Լուրեր

18.11.2026 | 12:50
Փաշինյանը ուղերձով դիմելու է ժողովրդին․ ուղերձում կհայտարարի Սահմանադրության նախագծի հրապարակման մասին
18.11.2026 | 12:46
Առաջարկում եմ գործարկել Հայաստանի «ֆինանսական հրթիռը»․ նախարարը ներկայացրել է բյուջեի նախագիծն ու տնտեսական ցուցանիշները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 12:37
Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ
18.11.2026 | 12:29
Հայաստանի գազամատակարարման համակարգը պատրաստ է ձմռանը․ «Գազպրոմ Արմենիա»
18.11.2026 | 12:18
Խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանում իմ հանդիպման հիմնական թեման կլինի․ Գերմանիայի ԱԳ նախարար
18.11.2026 | 12:10
Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ-ն բյուջեի նախագիծը կքննարկի // Քամու ուժգնացում է սպասվում․ ԼՈՒՐԵՐ
18.11.2026 | 12:09
Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակիչի ուղեգիր է ապահովել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 12:04
Հայաստանում սննդամթերքի, կոշկեղենի, ավտոպահեստամասերի և այլ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրեր են իրականացվում
18.11.2026 | 12:01
Nvidia-ն մերժել է Ջենսեն Հուանգի՝ գլխավոր տնօրենի պաշտոնին վերադառնալու առաջարկը
18.11.2026 | 11:52
Ինչքա՞ն է բյուջեի ճեղքվածքը այս տարի․ Նարեկ Կարապետյանը՝ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 11:44
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացն է քննարկել
18.11.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.11.2026 | 11:38
Կոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը․ ՀՌՀ-ի անունից մեկնաբանություններ են հրապարակվել
18.11.2026 | 11:31
Ուկրաինան Կրասնոդարի երկրամասում երկու նավթավերամշակման գործարանների է հարվածել․ տուժածներ կան
18.11.2026 | 11:22
ՀՀ ՔԿ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է քրեական գործերով իրավական օգնության արդյունավետության բարձրացումը
Բոլորը

Օրերս թուրքական ինքնաթիռում որպես ահաբեկիչ ներկայացած և ինքնաթիռը պայթեցնել սպառնացած քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել, գրում է ermenihaber-ը:

Անատոլիայի հանրապետական գլխավոր դատախազությունն ավարտել է Նիքարի գործով հետաքննությունը։ Կազմվել է մեղադրական եզրակացություն՝ «օդային տրանսպորտային միջոցի առևանգման կամ թռիչքին խոչընդոտելու» մեղադրանքով և 5-10 տարի ազատազրկման պատիժ սահմանելու պահանջով։

Նիքար Դ․ անունով ուղևորը Թուրքիայի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանից Կիպրոս մեկնող ինքնաթիռում հայտարարել էր, որ ինքը «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) անդամ է։

«Ես FETÖ-ական (գյուլենական) եմ, ինքնաթիռը պայթեցնելու եմ։ Օդանավակայանում 5 ռումբ է տեղադրված»:

Ուղևորների ու անվտանգության աշխատակիցների ջանքերով կինը ձերբակալվել և կալանավորվել էր։ Ինքնաթիռում այդ պահին եղել է 144 ուղևոր։

Նիքարի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը հոգեկան առողջության խնդիրներ ունի և բժշկի որոշմամբ հաշվառված է նյարդային և հոգեկան հիվանդությունների Բաքըրքյոյի հիվանդանոցում։