Մենք աղբի հարևանությամբ, կարծես, հաշտ ենք ապրում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 14:28
Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
22.11.2024 | 14:15
Եղանակը կցրտի․ առաջիկա օրերին բարձրադիր շրջաններում ձյուն է սպասվում
22.11.2024 | 14:03
Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական  Երևան» միջոցառում է անցկացնելու
22.11.2024 | 13:51
Արդարադատության փոխնախարարի ԺՊ Արմենուհի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
22.11.2024 | 13:45
Ավինյանի կարգադրությամբ՝ շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի «Ավետիս» ՀԿ-ին
22.11.2024 | 13:34
Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է այսօրվա նիստը հարձակման սպառնալիքի պատճառով
22.11.2024 | 13:23
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին
22.11.2024 | 13:10
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում
22.11.2024 | 12:57
Կուրսկի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ԿԺԴՀ բանակի գեներալ է վիրավորվել.WSJ
22.11.2024 | 12:44
Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
22.11.2024 | 12:32
ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի առնչությամբ
22.11.2024 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը «կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար» է անվանել Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձևը
22.11.2024 | 12:19
12 մեդալ՝ հայ ըմբիշներին, Պուտինը՝ ուկրաինական հակամարտության գլոբալ բնույթ ստանալու մասին․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 12:12
Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը
22.11.2024 | 11:59
Հայաստանում 2025 թ․ փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ կանցկացվեն
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2020 թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերի ու միջոցառումների շուրջ քննարկումները:

Կառավարության ղեկավարը նախ անդրադարձել է հանրապետությունում առկա աղբի խնդրին: «Հայաստանի Հանրապետությունը, ցավոք, ծածկված է աղբով, և մեր երկիրը գտնվում է աղբի տակ: Սա արձանագրում է, որն իր մեջ նորություն չի պարունակում, բայց Հայաստանի Հանրապետությունում իմ շրջագայություններն ինձ հանգեցնում են մի տխուր նախնական եզրակացության, որ մենք կարծես աղբի հարևանությամբ հանգիստ, խաղաղ և հաշտ ենք ապրում: Անկեղծ ասած, չեմ կարողանում պատկերացնել այն տեսարանը, երբ ՀՀ քաղաքացիներ կանգնած են ուղղակի, զրուցում են, երբեմն, նույնիսկ, խնջույք են կազմակերպում, երբ միջավայրն ամբողջությամբ պատված է աղբով: Աղբի նկատմամբ հանդուրժողականությունն է, որ Հայաստանում հանդուրժում է կոռուպցիան, չարաշահումները, բազմաթիվ ոլորտների աղբերը»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այստեղ կա մակրո, տեղային և անհատական խնդիր:

«Մակրո խնդիրն աղբի վերամշակման ռազմավարություն ունենալն է, և կոնկրետ քայլեր ձեռնարկելը, և մենք այդ քննարկումներն անում ենք: Կա տեղային խնդիր, և իմ տպավորությամբ, ՀՀ քաղաքացիները տեղական ինքնակառավարման մարմիններից բավարար հետևողականությամբ չեն պահանջում, որպեսզի աղբի կառավարման հետ կապված կոնկրետ խնդիրներ լուծվեն: Երևանում մենք վերջերս տեսանք աղբի ճգնաժամը, և տեսնում ենք նաև այդ ճգնաժամի հաղթահարումը: Բայց, երբ այսօր տեղեկություններ ենք ստանում, որ մի շարք համայնքների ղեկավարներ գյուղապետարաններում կեղծ հաստիքների վրա կեղծ մարդկանց են աշխատանքի ընդունել և միլիոնավոր գումարներ դուրս գրել, և մյուս կողմից այդ համայնքներն աղբի մեջ են, առաջին միտքը, որ գալիս է, հետևյալն է, որ, եթե քաղաքացիները համայնքային նշանակության խնդիրները ձևակերպեին, այդ գյուղապետները ժամանակ և կարողություն չէին ունենա այդ չարաշահումները թույլ տալու: Եվ կա անհատական մակարդակ՝ ես չեմ տեսնում, որ մեր երկրում աղբի նկատմամբ կռիվ կամ կոնֆլիկտ կա: Եթե մենք անհատական մակարդակում աղբը չհանդուրժենք, տեղային մակարդակում կամ մակրո մակարդակում ինչպես պետք է հանդուրժենք»,– նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է նաև, որ աղբն այսօր առկա է նաև ջրային համակարգում և ջրանցքներում:

«Մինչև այսօր շատ սովորական խնդիր է, որ կարելի է ավտոմեքենայի պատուհանից բան շպրտել՝ տարբեր ծավալների: Երևանի փողոցներում համատարած ծխախոտի մնացորդներ են: Պարզ է, որ քաղաքապետարանի խնդիրն է մաքրել փողոցները, բայց քանի դեռ ՀՀ այն քաղաքացին չի ձևավորվել, որն ամեն մի աղբ գցողի իր պարտքն է համարում դիտողություն անելը՝ անկախ դրա հետևանքներից, այս խնդիրը կրկին մնալու է, եթե անգամ միլիարդներ ներդնենք: Մեր խնդիրն է կանխարգելելը, ոչ թե աղբ նետողին տուգանելը: Մեկը մյուսին չի խանգարում:

Մեր երկրում շատ երկար ժամանակ աղբի հետ ձևավորվել են ներդաշնակ հարաբերություններ: Աղբի հետ հարաբերություններում հաշտության մթնոլորտ է, այս իրավիճակը պետք է փոխվի: Հայաստանում մենք աղբին պետք է պատերազմ հայտարարենք: Ես չեմ ասում, որ այդ պատերազմում մենք բլից-կրիգով կարող ենք լուծել: Առնվազն անհատական մակարդակում աղբի նկատմամբ անհանդուրժողականության գիծ պետք է որդեգրենք»,- ասել է կառավարության ղեկավարը և տվել կոնկրետ հանձնարարականներ:

Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել հանրապետությունն աղբից մաքրելու ուղղությամբ իրականացվելիք քայլերին, այդ թվում՝ աղբի տեսակավորման, աղբավայրերի կառավարման, աղբի վերամշակման հնարավորություններին:

Խորհրդակցության ընթացքում Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ծառայության կողմից 2020 թվականին նախատեսվող ծրագրերը: Մասնավորապես, զեկուցվել է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացի ընթացքը: Տեղեկացվել է, որ վերջերս կառավարության կողմից հատկացված 1,5 մլրդ դրամի շրջանակում կլուծվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդիր, իսկ արդեն 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված 2 մլրդ 169 մլն դրամի շրջանակում ԲԳՎ կտրամադրվի 183 ընտանիքի: Արմեն Ղազարյանի խոսքով՝ այսպիսով կլուծվի Երևանի 10 վարչական շրջաններում բնակվող բռնագաղթածների բնակարանային խնդիրը: Լուծման կմնա Շենգավիթ վարչական շրջանում և հանրապետության այլ համայնքներում բնակվող բռնագաղթած մեր հայրենակիցների խնդիրը, որոնց թիվը մի քանի հարյուր է: Միգրացիոն ծառայության պետի խոսքով՝ նման ծրագիր չի իրականացվել 2009 թվականից ի վեր, իսկ մինչ այդ իրականացվել են միայն փոքր ծրագրեր:

Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկի ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին և այս համատեքստում միգրացիոն ոլորտում նախատեսվող բարեփոխումներին: