Կա կամայական մոտեցում՝ ԱԺ տարածքում հավաքների անցկացման առումով․ Ռաֆայել Իշխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
Բոլորը

Հավաքների անցկացման իրազեկման ժամկետների խնդիրը վերջին հինգ տարում չի դրսևորվել: Հավաքների նկատմամբ ոստիկանական միջամտությունների՝ բռնությունների և դրանց պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու խնդիրը մնում է ակտուալ: «Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ շրջանում Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ» վերտառությամբ հանրային քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռաֆայել Իշխանյանը:

«Շատ ակտուալ է, մանավանդ, որ հինգ տարում ականատես եղանք մեծ հավաքների և շարժումների: Պետք է արձանագրենք, որ այստեղ մեծ առաջընթաց չկա: Լրագրողների, ակտիվիստների նկատմամբ բռնությունները, հետապնդումները, բերման ենթարկելու դեպքերը՝ ժամկետների խախտումներով, իրավունքների ոտնահարման հարցերը մնում են չլուծված: Բազմաթիվ քրեական գործեր ընթացքի մեջ են»,- ասաց իրավաբանը:

Նրա գնահատմամբ՝ հավաքների ազատության անցկացման առումով կա խնդիր ոստիկանական ուժերի և հավաքի մասնակիցների թվաքանակի համաչափության, ինչպես և որոշ սահմանափակումների մասով:

«Մենք գործ ունենք համաչափության տարբեր խնդիրների հետ: Եթե խոսենք վերջին շրջանից, օրինակ, ԱԺ տարածքում անցկացվող հավաքների առումով կա կամայական վերաբերմունք՝ որոշ հավաքներ այնտեղ անցկացվում են, որոշները՝ ոչ»,- նշեց Իշխանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան