60 հազար հոգի պահանջում է Ռոբերտ Քոչարյանի ազատությունը․ Աղվան Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջով հանձնախումբ է ստեղծվել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց հանձնախմբի համակարգող, ՀՅԴ նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Որոշ ժամանակ առաջ հասարակական, քաղաքական, մշակույթի, մարզաշխարհի շուրջ հարյուր գործիչներ ի պաշտպանություն նախագահ Քոչարյանի հանդես եկան հայտարարությամբ։ Նրանք իշխանությանը կոչ էին անում վեր կանգնել անձնական շահերից, ընդունել սեփական նախապաշարումների անճշտությունը Մարտի 1-ի գործի առնչությամբ, վերջ տալ դատական համակարգի ճնշումներին։ Նրանք նաև հույս էին հայտնում, որ նախագահ Քոչարյանի ազատ արձակումը հասարակական համերաշխության ազդակ կդառնա»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ այդ հայտարարության տակ այսօր արդեն մոտ 60 հազար քաղաքացու ստորագրություն կա։

Նրա խոսքով, սակայն, վերոնշյալ հարցի շուրջ իշխանության դիրքորշման մեջ փոփոխություն չկա:

«Շարունակվում է նույն անհեռանկար գործելաոճը։ Այսօր էլ մեր հանրային կյանքի լարվածության պատճառներից մեկը Մարտի 1-ի գործի շուրջ ընթացքող զարգացումներն են, ՀՀ երկրորդ նախագահին ոչ իրավական եղանակով կալանքի տակ պահելը։ Ակնհայտ է՝ ներկայացված մեղադրանքը որևէ կապ չունի 10 զոհի մահվան հանգամանքների բացահայտման հետ»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանը նշեց, որ հայկական երկու պետությունների կայացման գործում էական ներդրում ունեցող Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելը անպատիվ գործ է, չի բխում պետության շահերից, ընդհակառակը, վնասում է պետությանը, խարխլում է դատական համակարգը: «Ի վերջո, իշխանության այս սևեռումը չի բերում հանրային համերաշխության, թույլ չի տալիս կենտրոնանալ իրական օրակարգերի ու խնդիրների վրա։ Ակնհայտ է նաև, որ Ռոբերտ Քոչարյանին բանտախցում պահելը ոչինչ չի տալիս ո՛չ որևէ քաղաքացու, ո՛չ էլ պետությանը։ Այս վիճակից պետք է դուրս գալ, ամենապարզ միջոցը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելն է։ Իշխանությունն առայժմ չի անում այդ՝ դատավորներին պարտադրելով հակաօրինական որոշումներ»,- նշեց նա:

Վարդանյանն ասաց՝ մնում է երկրորդ ճանապարհը. «Խափանման միջոցի փոփոխությունը դարձնել հանրային քաղաքական պահանջ։ Արձագանքելով այդ՝ առայժմ 60 հազար քաղաքացիների պահանջին՝ ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի գործունեության նպատակը նախագահ Քոչարյանի ազատությունն է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան