«Մասնակցային դպրոց» ծրագրի մասնակիցները այցելել են ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամաս. ԿԳՄՍՆ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

«Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորում» ծրագրի շրջանակում մասնակցային մշակույթի դասավանդման մասին գիտելիքի և փորձի փոխանակման նպատակով հայկական հանրակրթական դպրոցների 11 տնօրեն, 8 ուսուցիչ և 6 հայ փորձագետ դեկտեմբերի 8-ից 13-ը այցելել են ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամաս։

Հայ մասնագետները Գերմանիա են մեկնել ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթի կրթության նախարար Թուլների հրավերով։ Ուսումնական այցի ընթացքում հայ պատվիրակները դասալսումներ են կատարել երեք հանրակրթական դպրոցում, ծանոթացել «LISA» ուսուցիչների վերապատրաստման և որակի ապահովման ինստիտուտի աշխատանքին, ինչպես նաև Գերմանիայի հանրակրթական համակարգին, մասնակցել են «Կենտրոնացված քննություններ և դպրոցների որակի ապահովում» համագերմանական կոնգրեսին, այցելել Ֆրանկեի հիմնադրամ և այլ մշակութային հաստատություններ։

Այս փուլը հաջորդել է Երևանում և Վանաձորում կայացած աշխատաժողովներին, որոնց միջև ընկած ժամանակահատվածում մասնակիցները փորձարկել են կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի տարրերը, մեթոդները, առաջադրական բայերի և նկարագրիչների կիրառումը։ Տնօրեններն իրենց հերթին ուրվագծել են կոմպետենցիոն դասավանդման խրախուսման եղանակները, առկա խոչընդոտներն ու մասնակցային խորհուրդների աշխատանքի և առանցքային կոմպետենցիաների ձևավորման միջև կապ ստեղծելու հնարավորությունները։

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլները բարձր է գնահատել հայ և գերմանացի փորձագետների համագործակցությունը և նշել, որ Սաքսոնիա-Անհալթն այսուհետ ևս պատրաստ է կիսվել կրթական բարեփոխումների փորձով հայ գործընկերների հետ։ Գարնանը սպասվում է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլների այցը Հայաստան։

Տեղեկացնենք նաև, որ ծրագրային գործընկերները մտադիր են շարունակական դարձնել «Մասնակցային դպրոց» նախաձեռնությունը, ինչը թույլ կտա ՀՀ կրթական չափորոշիչների վերանայման փուլում դպրոցներում գործնականում փորձարկել կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված ուսուցումը և կատարել փորձի փոխանակում հայաստանյան մյուս դպրոցների հետ։

«Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորում» ծրագրի գործընկերներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարությունը, ինչպես նաև «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամն ու Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն իրականացվում է ԳԴՀ ԱԳՆ Արևելյան գործընկերության ծրագրի միջոցներով և Սաքսոնիա-Անհալթի Դրոյսիգի դպրոցի հիմնադրամի հետ։