Դավիթ Անանյանը հանդիպել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալին

Լուրեր

01.09.2026 | 17:59
Գաբրիել Ժեզուսը տեղափոխվեց «Բարսելոնա». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 17:49
Նրանք պաշտոնապես ոչնչից չեն հրաժարվում․ ՌԴ տրանսպորտի նախարարը՝ ՀՀ-ի Մոսկվայի հետ երկաթուղային գործընկերության մասին
01.09.2026 | 17:37
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
01.09.2026 | 17:31
Տեր Արամը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կվճարի 1 մլն դրամ և հերքում կտարածի․ դատարանը վճիռ է հրապարակել 
01.09.2026 | 17:19
Միկել Արտետան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Պրեմիեր լիգայում
01.09.2026 | 17:08
Ռուբեն Ռուբինյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը
01.09.2026 | 16:57
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի վարչապետին
01.09.2026 | 16:44
Մենք ուզում ենք օր առաջ դա տեսնել կառուցված. Միրզոյանը՝ երկաթգծի մասին
01.09.2026 | 16:30
Արտահանման աճ՝ դեպի ԵՄ և Չինաստան. իրավիճակային գործո՞ն, թե՞ կայուն դինամիկա
01.09.2026 | 16:19
Եղիշե Մելիքյան. «Մխիթարյանի օրինակը դաստիարակում է ֆուտբոլիստներին»
01.09.2026 | 16:06
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն բաց է Հայաստանի հետ երկխոսության համար ու կատարում է պայմանագրի բոլոր կետերը․ Օլեգ Բելոզերով
01.09.2026 | 15:55
«Փյունիկը» հաստատեց Կառլեն Հովհաննիսյանի տեղափոխությունը ռուսական ակումբ
01.09.2026 | 15:41
Մենք ունենք իրական, գործող խաղաղություն, բայց չունենք խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան
01.09.2026 | 15:30
Քրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել է
01.09.2026 | 15:19
Պուտինն ու Ալիևը շփվել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ այսօր ՀՀ ՊԵԿ նախագահ պարոն Դավիթ Անանյանը հանդիպել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստանում գտնվող Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտի հետ:

«Հանդիպման ընթացքում կարևորվել է ՊԵԿ պատրաստակամությունը ՏՀԶԿ «Հարկվող բազայի քայքայումը և շահույթի տեղաշարժ» (BEPS) ծրագրի նվազագույն չորս ստանդարտների կիրառմանն ուղղված աշխատանքների իրականացման հարցում: Անդրադարձ է կատարվել BEPS 1-ին գործողությամբ ներկայացված էլեկտրոնային տնտեսությունում հարկային մարտահրավերներին, էլեկտրոնային առևտրի իրականացման ժամանակ առաջացող խնդիրներին և հնարավոր լուծումներին:

Կողմերը քննարկել են նաև տրանսֆերային գնագոյացման բնագավառում առկա  հիմնահարցերը, ինչպես նաև տրանսֆերային գնագոյացման կարգավորումներն ապահովող գործիքների՝ ՀՀ իրավական դաշտում տեղայնացման հարցը:

Քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահը անդրադարձ է կատարել նաև հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի շրջանակներում Հայաստանի կողմից ստանձնած հարկման նպատակով տեղեկությունների փոխանակման ոլորտում իրականացվող միջոցառումներին: Դավիթ Անանյանը կարևորել է միջազգային ստանդարտներին համապատասխանող տեղեկությունների փոխանակման գործընթացում ՀՀ ՊԵԿ դերակատարությունն ու պատրաստակամությունը:

Նշենք նաև, որ այսօր  Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարի տեղակալին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»,- ասված է հաղորդագրությունում: