Առանց այդ էլ հարուստների տղաները այս կամ այն ձևով խուսափում են զինծառայությունից. Ժիրայր Սեֆիլյան

Լուրեր

21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 17:05
Ձերբակալվել է շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդը
21.05.2026 | 16:50
ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար
21.05.2026 | 16:40
Մակրոնը Ալիևի հետ զրույցում վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
21.05.2026 | 16:35
Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ դիմավորման արարողություն էր կազմակերպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 16:24
Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները քննարկել են հարկային նոր հայեցակարգին առնչվող հարցեր
21.05.2026 | 16:12
Տոպուրիա․ «Եթե Գեյջին հրաժարվի մենամարտից, Ծառուկյանը չի փոխարինի նրան»
21.05.2026 | 16:03
«Տղիս զավոդում գործի ընդունել տանք»․ «Ուժեղ Հայաստան»-ին վերագրվող նոր գաղտնալսում է հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:51
Դա նշանակում է՝ ինչու չեն զոհվում բոլոր նրանք, ովքեր իմ դեմ են․ Թևանյանը՝ Փաշինյանի խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:39
Դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կոտրված մատով է մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակիչին
21.05.2026 | 15:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Արագածոտնում. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 15:26
Իրավիճակը կառավարելի է, ակտիվ աշխատում ենք ռուս գործընկերների հետ, մեծ հաշվով՝ խնդիրներ չենք ունենալու․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքի իր էջում  անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով վերջինս առաջարկում է 10 մլն դրամ վճարով և մեկ ամիս ծառայությամբ զինորական ծառայությունից խուսափած ու արտերկորում բնակվող ՀՀ քաղաքացիներին զինգրքույկ տրամադրել:

«Փողով զինվորական ծառայությունից ազատվելու տարբերակների մասին մտածելու փոխարեն հարկավոր է առանց հապաղելու գործել ծառայությունն արդար և հնարավորինս անվտանգ դարձնելու համար։ Առանց այդ էլ հարուստների տղաները այս կամ այն ձևով խուսափում են ծառայությունից։ Հայրենիքի պաշտպանությունը դարձել է միայն աղքատների խաչը։

Առաջին հերթին անհրաժեշտ է.
1) Առաջնագծից հանել զինակոչի միջոցով պարտադիր ժամկետային զինծառայություն անցնող 18-20 տարեկան երիտասարդներին և առաջնագծի պաշտպանությունը հանձնել Սահմանապահ զորքերին։ Այդ նպատակով ԱԱԾ Սահմանապահ զորքերը փոխանցել Զինված Ուժերին և համալրել բացառապես փորձառու պայմանագրային զինծառայողներով, այդ թվում՝ ներկայիս Ոստիկանության զորքերը կրճատելու միջոցով առաջանալիք կադրային ռեսուրսի հաշվին։

2) Արմատապես վերափոխել զինվորական ծառայության սոցիալական, կենցաղային և բարոյահոգեբանական բովանդակությունը՝ ներկայիս կայսերական-քրեականի փոխարեն հաստատելով ազգայինի վրա հիմնված արդարության և զինական եղբայրության մթնոլորտ, որպեսզի բացառվեն նվաստացումները, սպանություններն ու ինքնասպանությունները։

3) Ժամկետային պարտադիր ծառայության ժամկետը կրճատել նախ մինչև 18 ամիս, ապա՝ հասցնել 12 ամսվա։

Պաշտպանության խնդիրը չի կարելի լուծել 18-20 տարեկաններին մատաղ անելու հաշվին։ Նրանք պետք է ընդամենը մեկ տարի ծառայեն և այդ ժամանակահատվածում միայն մարզվեն, վարժվեն և դառնան պատրաստի մարտիկ։ Ուրիշ ոչինչ։ Առանց նրանց կյանքն ու առողջությունը վտանգելու։

Փոխարենը՝ պետք է զարգացնել պայմանագրային ծառայության համակարգը և Շվեյցարիայի օրինակով ներդնել նաև աշխարհազորային (միլիցիոնային) ծառայության համակարգ՝ ակտիվ պահեստազորի բաղադրիչով։ Այդ դեպքում բոլորը պետք է պարբերաբար մասնակցեն վարժանքների, իսկ ակտիվ պահեստազորը՝ նաև սահմանի պաշտպանության գործընթացին։

Ներկայիս պաշտպանության համակարգն ապազգային է և անբարոյական, ուստի պետք է արմատապես փոխվի։ Հայրերն ու ավագ եղբայրները չեն կարող և իրավունք չունեն մահվան վտանգի ենթարկել իրենց զավակներին ու կրտսեր եղբայրներին, թաքնվել նրանց թիկունքում և պասիվ դիտորդի նման հետևել, թե ինչպես են նրանք նվաստացվում, խեղվում և զոհվում։