Ուսուցում՝ խաղի միջոցով․ կայացավ «Արեգակ» վեբ-հավելվածի շնորհանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մտավոր խնդիրներ ունեցող երեխաներն այսուհետ կարող են սովորել հատուկ վեբ-հավելվածի միջոցով։ «Արեգակ» կրթական վեբ-հավելվածը թույլ է տալիս ընդլայնել երեխայի պատկերացումների շրջանակը, ինչպես  նաև զարգացնել հիշողությունը, հնարամտությունը և ուշադրությունը։

Վեբ-հավելվածի համահեղինակ Արմինե Սահակյանը նշում է․ «Ես հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող եմ ու նրա սովորելու տարիներին միշտ կրթությունը ճիշտ կազմակերպելու և նրա ուժեղ կողմերի վրա հիմնված կրթություն կազմակերպելու կարիք է եղել։ Վեբ-հավելվածի ստեղծումը շատ պատահական ստացվեց, երբ ծանոթացանք ծրագրավորող Արկադի Քալանթարյանի հետ։ Համախմբված, հավաքական գործիք ենք ստեղծել, անդրադարձել ենք տարբեր ոլորտների։ Փորձել ենք ներառել այնպիսի հարցեր, որոնք երեխայի համար առաջնային են»։

Արկադի Քալանթարյանն էլ հավելում է․ «Ոգևորված եմ։ Սա երեխաներին հնարավորություն կտա ժամանցային մեթոդով՝ խաղի միջոցով սովորել այն, ինչ այդ տարիքում իրենց անհրաժեշտ է։ Մոտ հինգ-վեց ոլորտ ենք ընդգրկել»։ Հավելվածի նպատակն է խաղ-ուսուցման միջոցով նպաստել դպրոցականների հետաքրքրությունների ձևավորմանը, նրանց բազմակողմանի զարգացմանը և պատկերացումների շրջանակի ընդլայնմանը: Ներառված խաղերում երեխան դիտում, համեմատում, համադրում, դասակարգում է առարկաները, կատարում իրեն հասանելի վերլուծություն: Ընդ որում, ուսուցողական խնդիրը երեխայից «գաղտնի է պահվում», և նրան թվում է, թե ինքն ուղղակի խաղում է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան