ՀՖՖ-ն հրապարակել է արտահերթ Ժողովի կազմակերպման ժամանակացույցը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ.
Հաշվի առնելով 2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ Ժողովի հետ կապված հանրային մեծ հետաքրքրությունը՝ ներկայացնում ենք Ժողովի կազմակերպման, ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության թեկնածությունների առաջադրման ժամանակացույցը:

ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության համար թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի դեկտեմբերի 2-ը ներառյալ: Մինչ սահմանված վերջնաժամկետը ՀՖՖ անդամ 34 կազմակերպությունները կարող են ՀՖՖ ներկայացնել նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության իրենց թեկնածուներին՝ յուրաքանչյուր անդամ կազմակերպությունից յուրաքանչյուր պաշտոնի համար մեկական ներկայացուցիչ:

Մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ նույն անդամ կազմակերպությունները պետք է ՀՖՖ ներկայացնեն իրենց ներկայացրած թեկնածուների չդատվածության մասին տեղեկանքները, ինչպես նաև Ժողովին մասնակից իրենց՝ քվեարկության իրավունք ունեցող մեկ և քվեարկության իրավունք չունեցող մինչև երկու պատվիրակների տվյալները:

Դեկտեմբերի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, ՀՖՖ-ն կստուգի ներկայացված թեկնածուների համապատասխանելիությունը ՀՖՖ Կանոնադրությամբ սահմանված պահանջներին: Փաստաթղթային փաթեթները ամբողջականացնելուց և թեկնածուների ցանկը վերջնականացնելուց հետո՝ դեկտեմբերի 6-ին` ՀՖՖ գրասենյակում, կհրավիրվի մամուլի ասուլիս, որի ընթացքում ուղիղ եթերում կհրապարակվեն թե նախագահության, թե Գործադիր կոմիտեի անդամության համար ներկայացված թեկնածությունները և դրանց ներկայացրած անդամների անունները: Ընդ որում, կհրապարակվեն ոչ միայն վերջնական ցուցակում տեղ գտած թեկնածությունները, այլև այն թեկնածուները, ովքեր Կանոնադրության պահանջներին չհապատասխանելու դեպքում դուրս կմնան վերջնական ցուցակից:

ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրված բոլոր թեկնածուները դեկտեմբերի 7-ից 21-ը ներառյալ հնարավորություն կունենան հրապարակայնորեն ՀՖՖ անդամներին և ֆուտբոլային հանրությանը ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերը:

Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ Արտահերթ Ժողովի նիստը, որի ընթացքում ՀՖՖ անդամ կազմակերպությունները քվեարկության միջոցով կընտրեն ՀՖՖ նոր նախագահ և Գործադիր կոմիտեի նոր անդամներին: Ժողովի անցկացման տեղի, ժամի և օրակարգի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՖՖ-ն կհրապարակի և իր անդամներին կտեղեկացնի Ժողովից առնվազն 10 օր առաջ՝ համաձայն ՀՖՖ Կանոնադրության: