Ծիծաղելի է, երբ Սերժ Սարգսյանը փորձում է անարյուն հեղափոխության դափնիները դնել իր գլխին․ Հայկ Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

Factor.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հետ

-Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, որ եղել է հեղափոխության աջակից, թվիթերում այսպիսի գրառում է կատարել. «Հեղափոխությունն արագ շոգիանում է, երբ խոստումը նրա հենարանը չէ։ Ու երբ խոստումը հեռու է մնում կյանքի իրականությունից, մի խոր անջրպետ է գոյանում ժողովրդի ու իշխանության միջև. կացություն, որն անկանխատեսելի վտանգնելով հղի է դառնում»։ Ճիշտ է նա չի նշել, թե որ հեղափոխության մասին է խոսում, բայց ի՞նչ եք կարծում, ի՞նչ նկատի ունի, ո՞ր հեղափոխության մասին է խոսքը։

-Երբ կարդացի այդ գրառումը, տպավորություն ստացա, որ այն ընդհանրական է հեղափոխությունների վերաբերյալ և որպես այդպիսին՝ ես համաձայն եմ ընդհանրական դատողության հետ՝ ցանկացած իշխանություն, որ ստանում է ժողովրդի վստահությունը ընտրությունների ճանապարհով, ու եթե այդ վստահությունը մսխում է որևէ թիմ, բնականաբար, դա ունենում է բացասական հետևանքներ և դա քաղաքականության տրամաբանությունն է։

-Պարոն Կոնջորյան, ձեր քաղաքական ուժը հայտնվեց Սերժ Սարգսյանի քննադատության թիրախում։ Նա ձեզ նախ պոպուլիստ լինելու մեջ մեղադրեց, ապա ասաց, որ ժողովրդավարությանն սպառանող վստանգներ կան՝ խաթարվել են սահմանադրականության հիմքերը։ Չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։ Կարծում եք՝ իսկապե՞ս առիթ չուներ նա ձեզ քննադատելու։

-Մեզ և ցանկացած իշխանության քննադատելու առիթներ միշտ կան, բայց եթե նայենք ինչի մեջ են քննադատում, ովքեր են քննադատում և որքանով են այդ քննադատությունները սպեկուլյատիվ դատողություններ… Սերժ Սարգսյանը վերջին տասնամյակներում, և վերջին տասնամյակում՝ մասնավորապես, եղել է Հայաստանի ժողովրդավարության գերագույն սպառնալիքը, այն դատական համակարգը, այն զսպումների ու հակակշիռների մեխանիզմների բացակայության մասին, որ նա խոսում է, դրանք եղել են իր շատ ակտիվ մասնակցությամբ և ճարտարապետությամբ, իր քաղաքական թիմի սպասարկման արդյունքում, և այո՛, հիմա մենք փորձում ենք վերացնել և չեզոքացնել ժողովրդավարությանը սպառնացող վտանգները և ստեղծել կայուն ինստիտուտներ։

-Դատական իշխանության մասով՝ շրջափակվում են դատարաններ, քրեական գործ է հարուցվում և և դադարեցվում են Ռոբերտ Քոչարյանին ազատած դատավորի լիազորությունները, Սահմանադրական դատարանը հօգուտ Քոչարյանի որոշում է կայացնում, կարճ ժամանակ անց սկսվում է քրեական գործերի տարափ Հրայր Թովմասյանի դեմ, ի վերջո՝ Արսեն Բաբայանի կալանքի պատմությունը, երբ դատարանը համարեց, որ Բաբայանի ձերբակալմամբ նրա իրավունքը խախտվել է։  Մի՞թե սրանք հարցականի տակ չեն դնում դատական իշխանության անկախությունը։

-Ես չեմ ցանկանում իմ քննադատությունները կառուցել Սերժ Սարգսյանի քննադատությունների վրա։ Ես կարծում եմ, որ շատ ավելի սրտացավ, անկեղծ, շատ ավելի կոմպետենտ մարդիկ կան, որոնց քննադատություններին կարելի է պատասխանել, որոնք իրենց մեջ չունեն սպեկուլյացիայի հատիկ։ Խնդիր կա վերականգնելու դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը։ Խոսքը վերաբերում է նաև Սահմանադրական դատարանին։ Բավականին համապարփակ կերպով ներկայացվել է, թե Հրայր Թովմասյանը ինչ բնույթի սպեկուլյատիվ պրոցեսների արդյունքում է  Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակից դարձել Սահմանադրական դատարանի դատավոր, հետո՝ նախագահ, որոնք էական հակասություն ունեն հենց իրենց հեղինակած Սահմանադրության հետ։

Վերադառնալով Սերժ Սարգսյանի պերճախոս, այսպես կոչված, քննադատությանը՝ Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի դատավոր դառնալու և նախագահության ոդիսականը հենց ինքնին սահմանադրականության, դատական համակարգի, զսպումների ու հակակշիռների համակարգի ապականման և ոտնահրման փայլուն օրինակ է, որ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի գիտությամբ և նրա օրոք։

-Սերժ Սարգսյանն ասում է, որ իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով, և իր նպատակը մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից։ Սա կարո՞ղ եք ժխտել։

-Ֆուտբոլում մի ասույթ կա՝ թիմը խաղում է այնքան, որքան դա նրան թույլ է տալիս հակառակորդ թիմը։ Այն, որ Սերժ Սարգսյանը փորձում է անարյուն հեղափոխության դափնիները դնել իր գլխին, դա առնվազն ծիծաղելի է։ Հեղափոխությունը եղավ խաղաղ և անարյուն՝ հեղափոխության ղեկավար կազմի և քաղաքացիների ցուցաբերած զգոնության և խաղաղասիրության միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան