Այդպիսի բան Ադրբեջանում հնարավոր չէր լինի․ Փաշինյանը՝ Միլանում հայ համայնքի հետ հանդիպման եկած ադրբեջանցուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Միլանի Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանի հանդիպման  ընթացքում  պարզվեց, որ  ներկա  են  երկու ադրբեջանցիներ, որոնցից մեկը ներկայացավ որպես վիդեոբլոգեր և հայտարարեց, թե  ողջ աշխարհը գիտի, որ հայերը ցեղասպանություն են գործել Խոջալուում։  Նա, դիմելով Փաշինյանին, ասաց՝  Դուք ժողովրդավար մարդ եք, մենք խաղաղություն ենք ցանկանում, ձեր նախորդները խոստացան ու չարեցին ոչինչ, տվեք մեզ խաղաղություն։

Ապա նա սկսեց  սադրել, թե իր ընկերոջ հեռախոսը առգրավել են և ասել, թե արդյոք իրեն թույլ կտա՞ն անվտանգ դուրս գալ այդտեղից։

Արձագանքելով ադրբեջանցուն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ ասաց, որ նման բան հնարավոր չէր լինի   Ադրբեջանում, երբ որևէ հայ մտներ ադրբեջանական համայնքի հետ նմանատիպ հանդիպման և երկրի ղեկավարին այդպիսի հարցեր ուղղեր։ Ապա Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Նախ՝ բացահայտ սուտ է այն, որ ասում եք, թե աշխարհը ճանաչել է հայերի կողմից Խոջալուի ցեղասպանությունը, այդ պնդման սուտ լինելը փաստել է նաև Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը՝ «Իզվեստիային» տված հարցազրույցում՝ հայտարարելով, որ Խոջալուի դեպքերը  կազմակերպել է Ադրբեջանի այն ժամանակվա ընդդիմությունը՝  երկրում իշխանափոխություն իրականացնելու համար»։

Ապա ՀՀ վարչապետը հիշեցրեց  խաղաղության կոչ անող ադրբեջանցուն, թե ինչպես է Արցախն անկախացել՝ օրինական  ճանապարհով, ճիշտ այնպես, ինչպես դա արել է Ադրբեջանը, ինչից  հետո Ադրբեջանը սանձազերծել է ռազմական գործողություններ։ Նա նաև հիշեցրեց, թե ինչպես էին  Շուշիից  ռմբակոծում  հայկական բնակավայրերը։

«Ես հպարտ եմ Ղարաբաղի ժողովրդով, որը կարողացավ իրեն պաշտպանել, ինչից հետո Ադրբեջանը հասկացավ, որ չի կարող արցախցիների հետ խոսել ուժի լեզվով։ Ես հուսով եմ, որ Ադդրբեջանի նախագահը ճիշտ հետևություններ կանի և, ընդունելով իմ առաջարկը, ինքն էլ կհայտարարի, որ ընդունելի կլինի այն լուծումը, որը ընդունելի կլինի  Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար»։

Հայկական եկեղեցի մուտք գործած ադրբեջանցին, անհամաձայնության ժեստեր անելով,  իր ընկերոջ հետ դուրս եկավ եկեղեցուց՝ բղավելով, թե արդյոք իր անվտանգությունն ապահավվա՞ծ է, ինչին հնչեց Հայաստանի վարչապետի պատասխանը, որ նա կարող է հանգիստ հեռանալ։

Մանրամասները՝ տեսանյութում: