Զենքի տեղաշարժը վերահսկելու իրավունքը տալիս ենք ՌԴ–ին. «Ազատ դեմոկրատները» մտահոգված են. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն անընդունելի է համարում Աժ–ի ընդունած ՌԴ–ից ՀՀ–ին մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին համաձայնագիրը:

Արտախորհրդարանական ուժի գնահատմամբ՝ այս համաձայնագրով զենքի տեղաշարժը վերահսկելու իրավունքը տալիս ենք Ռուսաստանի Դաշնությանը, ինչը շատ վտանգավոր է:

«Համաձայնագրում նշվում է, որ Ռուսաստանից Հայաստանին մատակարարված զինատեսակների վերահսկողության իրավունք ունի իրականացնելու Ռուսաստանը: Նշված է, թե ինչպես են իրականացնելու՝ հանձնաժողով է ստեղծվելու, որը գալու է տեսնի, թե որտեղ է տեղակայվելու և ինչ նպատակներով է օգտագործվելու զենքը: Սա կարելի է ասել հստակ ռազմական գաղտնիք է և մենք օրենքի ուժով հնարավորություն ենք տալիս, որ Ռուսաստանը տիրապետի մեր ռազմական գաղտնիքին: Թե զենքն աշխարհագրորեն որտեղ է տեղակայվելու և ինչ նպատակներով է օգտագործվելու, դա արդեն ՀՀ–ի սուվերեն իրավունքն է»,– իրենց մտահոգությունները «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

Նա նաև նշեց, զենքի վերահսկողության առկայությունը կարող է թուլացնել ՀՀ–ի և Արցախի անվտանգության ապահովումը։

«ՀՀ–ի և Արցախի անվտանգության համակարգը միասնական է, իսկ 2013 թվականից հետո ՌԴ–ից ձեռք բերված ռազմական տեխնիկայի մեջ կան ՀՀ–ի և Արցախի անվտանգության ապահովման համար առանցքային նշանակության զինատեսակներ, ապա նման համաձայնագրի առկայության պարագայում ՌԴ–ն կարող է օրենքի ուժով խոչընդոտել թե՛ դրանց աշխարհագրական տեղաշարժին և թե՛ նպատակային կիրառելիությանը»,– ընդգծեց կուսակցության փոխնախագահը:

«ՀՀ զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը չի բխում մեր երկրի անվտանգության շահերից. շտապում է հայտնել Անժելա Խաչատրյանը: Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ՀՀ– ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորում ստեղծելու դեպքում ևս վտանգներ է նկատել:

«Մեկ տարուց ավելի այս նախագիծը կա ԱԺ–ում: Երբ մենք պատգամավոր ունեինք խորհրդարանում, մենք միացյալ խմբավորում ստեղծելու կապակցությամբ հարցում կատարեցինք Պաշտպանության նախարարություն: Նրանք, սակայն, հստակ պատասխան չկարողացան տալ, թե պատերազմական վիճակում ում է ենթարկվելու զորամիավորումը: Սա վկայում է այն մասին, որ հայկական կողմն ամբողջությամբ տեղեկացված չէ զորամիավորում ստեղծելուց: Կան խնդիրներ, որոնք պաշտպանության նախարարությունը չի ուզում բարձրացնել»,– փոխանցեց նա:

Խաչատրյանը նկատեց, որ նմանատիպ պարտավորություն Հայաստանը Ռուսաստանի և այլ երկրների հետ արդեն ունի, բայց նրանք այդպես էլ ադրբեջանական վտանգը չեզոքացնելու հարցում օգնություն ցույց չեն տվել:

Արտախորհրդարանական ուժն օգտագործելով իր լծակները՝ մարդկանց կիրազեկի, թե վերոնշյալ երկու համաձայնագրերն ինչ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: