Պրովոկացիա էր, եկել էին խանգարելու համար. Լարա Ահարոնյանը՝ ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի նախագծի ընթացքում գրանցված միջադեպի մասին

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար Լարա Ահարոնյանի գնահատմամբ՝ այսօր «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության» մասին օրինագծի հանրային քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպը պրովոկացիա էր:

«Այն հարցերից, որոնք բարձրաձայնվեցին, հասկանալի դարձավ՝ շատերը չէին էլ կարդացել օրինագիծը: Դավադրություններ են մեջտեղ բերում, դա ցույց տվեց, որ այստեղ ներկայացել էին խանգարելու համար: Նպատակ չունեին կոնկրետ խոսակցության մեջ մտնելու, ինչն, իհարկե, իրենց համար ավելի նախընտրելի էր»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց տիկին Ահարոնյանը՝ նկատելով, որ օրինագծին դեմ արտահայտվողները չէին էլ լսում անգամ իրենց առաջ քաշած հարցերի պատասխանները:

Մեր զրուցակիցն, այդուհանդերձ, շեշտեց՝ այսպիսի քննարկումներ կառավարությունը պետք է հաճախ կազմակերպի, որոնք նրա համոզմամբ՝ ժողովրդավարական գործընթացների մասն են կազմում:

«Պարզապես ես ակնկալում էի, որ մարդիկ մի քիչ ավելի ցիվիլ ձևով հարցեր տային, հատկապես, որ բռնության մասին էինք խոսում, սակայն հնչում էին բռնարար կոչեր»,- ընդգծեց Լարա Ահարոնյանը: Նշենք, որ այսօր «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության» մասին օրինագծի հանրային քննարկումը մի քանի անգամ ընդհատվեց: Նախագծի ընդդիմախոսները` Խաչիկ Ստամբոլցյանը, «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը և մի խումբ այլ անձինք վիրավորական արտահայտություններ հնչեցնելով օրինագծի հեղինակների հասցեին` խաթարում էին քննարկման ընթացքը:

Ի վերջո` Արդարադատության նախարարը քննարկման կեսից հեռացավ, ինչից հետո քննարկումը նախատեսվածից շուտ ավարտվեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան