Պաշտոնանկություններ ու նոր նշանակումներ ՀՀ կառավարությունում
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով մի շարք պաշտոնյաներ պաշտոնանկ են արվել: Փաշինյանի որոշումներով նաև նոր նշանակումներ են արվել:
Եվ այսպես.
Արայիկ Սահակյանն ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից,
Շավարշ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ,
Հովակիմ Պոդոսյանը նշանակվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար,
Արսեն Նավասարդյանը ազատվել է պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից:
Գևորգ Սիմոնյանը նշանակվել է պրոբացիայի ծառայության պետ: