Գյումրիի գիշերօթիկի բակում տոպրակի մեջ հայտնաբերված երկվորյակները կրկին մանկատանն են. մայրը երեխաներին անուշադրության է մատնել

Լուրեր

04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
Բոլորը

Մեկ տարի առաջ Գյումրիի Ֆիրտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության կենտրոնի բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված երկվորյակները կրկին հայտնվել են մանկատանը: Factor.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Մինչ այդ, նշենք, երկվորյակները վերադարձել էին կենսաբանական ընտանիք ու մի քանի ամիս է՝ մոր հետ բնակվում էին Երևանում վարձակալած բնակարանում։

«Երեխաներին 2 ու կես ամիս առաջ իրենց մայրը պահանջել էր վերադարձնել ընտանիք։ Այդ պրոցեսը երկար տևեց, որովհետև սոցիալական աշխատողները, մեր մասնագետները փորձում էին հասկանալ՝ արդյո՞ք ընտանիքն ունի բավարար պայմաններ, խոսքը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև բարոյահոգեբանական պայմանների մասին է, արդյո՞ք այդ պայմանները բավարար են երեխաների  վերադարձի համար: Համայնքային խորհուրդը եզրակացություն էր տվել, որ երեխաները կարող են վերադառնալ ընտանիք, և նրանք վերադարձան։ Բայց ընտանիքում մնացին շատ քիչ՝ շուրջ մեկ ամիս»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը։

Ընտանիք երեխաների վերադարձից հետո հարևանների կողմից զանգեր են ստացվել, որ երկվորյակներն անուշադրության են մատված, մայրը բավարար չափով հոգ չի տանում փոքրիկների մասին։

«Մոտ մեկ ամիս հետո մենք սկսեցին հարևանններից ահազանգել ստանալ, որ երեխաները մատնված են անուշադրության, նրանց նկատմամբ անգամ բռնություն է գործադրվում։ Առաջին ահազանգերից  հետո համայնքային սոցիալական աշխատողներն ու մեր մասնագետները գնացել էին ընտանիքին այցի և տեղում  հասկացել, որ երեխաների հետագա կեցությունը կենսաբանական ընտանիքում չի բխում նրանց շահերից, և երեխաների  համար լավագույն տարբերակը կլինի հաստատություն վերադառնալը»,- ասաց նախարարի մամուլի խոսնակը։

Երեխաներն այժմ առողջ են ու շատ լավ վիճակում։ Նրանք չեն տեղափոխվի Գյումրիի «Երեխաների տուն», որտեղ գտնվում էին ընտանիք վերադառնալուց առաջ, կմնան Երևանի մանկան տանը։

Սոնա Մարտիրոսյանը նաև նշեց, որ երկվորյակների մայրն առանձնապես չի խոչընդոտել, որ երեխաներին վերցնեն իրենից։

«Կարծում  էինք, որ մայրը կընդդիմանա, բայց ընդդիմանալու նշույլներ էլ չեղան։ Մենք չենք խնդրել երեխաներին հետ վերցնել, դա իր կամքն էր: Ինքը շատ գնաց-եկավ՝ երեխաներին վերցնելու համար։ Այնուամենայնիվ, երբ գնացել էին երեխաներին հաստատություն վերադարձնելու, ինքն առանձնապես դեմ չէր եղել»,- ասաց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ 2018թ. հոկտեմբերի 17-ին մայրը նորածին երկվորյակներին՝ Վահանին ու Վահեին պոլիէթիլենային տոպրակով թողել էր Գյումրու գիշերօթիկի բակում և հեռացել։ Երեխաներին գտել էր հաստատության պահակը։ Նա նկատել էր, որ տոպրակը շարժվում է, բացել էր ու տեսել, որ դրա մեջ նորածին երեխաներ են։

Մի քանի օր անց՝ հոկտեմբերի 19-ին, Ոստիկանությունը գտել էր երեխաների մորը՝ 18-ամյա Մարիամ Մկրտչյանին, որն Արարատի մարզի Մասիս քաղաքից է: Նա հրաժարվել էր երեխաներից: Հանրապետությունում փոքրիկների պատմությունը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Հայտնվել էին երկվորյակներին որդեգրել ցանկացող բազմաթիվ ընտանիքներ ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից։ Որդեգրում, սակայն, այդպես էլ չեղավ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի՝ այն ժամանակվա նախարար Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ ավելի ճիշտ և նպատահարմար կլինի, որ երեխաներն ապրեն մոր հետ։ Մանե Թանդիլյանը հանդիպել էր փոքրիկների մորը, որը ցանկությունէր հայտնել վերադարձնել փոքրիկներին: Նախկին նախարարն էլ իր հերթին խոստացել էր օգնել մորը սոցիալական վիճակի բարելավման հարցում: