Գյումրիի «Թռչունյան տան» սաները կարող են մնալ առանց սննդի. մանկատունը դեռևս ֆինանսավորում չի գտնում

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատան ֆինանսավորման դադարեցման հետևանքով կառույցը շարունակում է մնալ անորոշ վիճակում: Մանկատունը  միշտ գործել է բարեգործական հիմունքներով, պետական ֆինանսավորում չունի և չի ունեցել, իսկ տարածքն անհատույց տրամադրել է Մայր Աթոռը:

Արդեն հինգ ամիս է՝ սփյուռքահայ բարերարները՝ Հերման Հինթիրյանի գլխավորությամբ, դադարեցրել են «Թռչունյան տան» ֆինանսավորումը։ Արդյունքում, այս ամիսների ընթացքում մանկատունը մեծ պարտքեր է կուտակել. չեն վճարվել աշխատակիցների աշխատավարձերը, երեխաների համար նախատեսված սնունդն էլ ձեռք է բերվում ապառիկ։ Հիմա մատակարարն իր գումարն է պահանջում՝ նշելով, որ ցանկացած պահի կարող է հրաժարվել սննդի վաճառքից: Մանկատունը 3 մլն դրամի սննդամթերքի պարտք ունի:

«Հիմա ավելի վատ վիճակում ենք։ Մթերքի խանութն ասել է, որ ապրանք էլ չի տա։ Քաղաքապետը օգնեց, որոշ չափով գումար փոխանցեցինք: Մատակարարը հասկացավ, թեկուզ մեծ գումար չէր, բայց ասաց՝ կընդառաջեմ։ Մինչև ամսվա վերջ ժամանակ է տվել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատան տնօրեն Սոնա Սիմոնյանը՝ հավելելով, որ կա նաև կառույցը ջեռուցելու խնդիր, քանի որ քաղաքում արդեն ցուրտ է։

«Հիմա ցուրտ է, չենք կարող ջեռուցել, ավելի սարսափելի վիճակում են երեխաները հայտնվել։ Դրական տեղաշարժ չկա։ Հուլիսից ապառիկով էինք սնունդը գնում, վերջին անգամ մայիսի 30-ին ենք ֆինանսավորվել, մինչև այսօր ոչ մի դրամ չի մտել մեր դրամարկղ: Բնականաբար՝ ամեն ինչ ապառիկ է։ Աշխատավարձերը ասեմ… մարդիկ լռում են, սպասում են, հույսը չեն կորցնում, բայց երեխաներին ի՞նչ անենք, ո՛չ ուտելիք ունեն, ո՛չ ջեռուցում, երեկոյան այստեղ սարսափելի ցուրտ է»,- ասաց մանկատան տնօրենը։

«Թռչունյան տան» ֆինանսավորողների փնտրտուքով զբաղվում է Մայր Աթոռը, փորձում է աջակցել Գյումրու քաղաքապետարանը: Բացի այդ, ըստ տնօրենի, օգնության խնդրանքով դիմել ու շարունակում են դիմել բոլորին, այդ թվում՝ երկրի ղեկավարությանը։

«Նախագահին նամակ եմ ուղարկել, դեռ չի պատասխանել։ Արդեն մի քանի օր է՝ ուղարկել եմ։ Դիմել եմ հնարավոր բոլորին, ովքեր պոտենցիալ կարող են օգնել։ Միայն վարչապետին չենք գրել»,- ասաց Սոնա Սիմոնյանը:

Նա հավելեց, որ չնայած պետական կառույց չեն, բայց պետությունից օգնություն են ակնկալում, քանի որ երեխաները պետք է պաշտպանված լինեն. «84 երեխա այսօր սոված է, այս երեխաները պետությանն են, չէ՞: Սրանից էլ մեծ խնդի՞ր։ Հիմա պետական քաղաքականությունն է, որ փակում են նմատատիպ կառույցները։  Պետական հաստատությունները խտացրել են, մի տեղ են հավաքում, մեր երեխաներին ո՞ւր պիտի տաբեն: Էլի՛ փակեն, էլի՛ ռազմավարությունն անեն, բայց դա պետք է անել փուլ առ փուլ: Մեզ մոտ 40-50 երեխա ունենք, բայց խնամատար ընտանիք չկա, կենսաբանական ընտանիք չկա, այս երեխաներին ո՞ւր ուղարկեմ»,- ասաց տնօրենը։

Չնայած անելանելի թվացող իրավիճակին՝ մանկատանը հույսը չեն կորցնում ու լավ լուրի են սպասում։ Մայր Աթոռն էլ իր հերթին շարունակում է նոր բարերարների որոնումը։

«Փորձում ենք բարերար գտնել, որը կստանձնի կառույցի ֆինանսավորումը: Դեռ լուր չունենք, բայց հուսով ենք՝ կլինի։ Ցավալիորեն, նախորդ ֆինանսավորողը ոչինչ չի անում, հրաժարվել է: Չկա մի պարտավորություն, որ մենք ստանձնենք ու չանենք: Բայց մենք բարոյական պարտավորվածություն ունենք հարցն ինչ-որ կերպ լուծելու: Կարծում եմ՝ շատ շուտով լավ լուր կունենանք»,- մեզ հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։

Նշենք, որ «Թռչունյան տուն» մանկատունը երկու կառույց է ներառում՝ դպրոց և խնամքի կենտրոն: Խնամքի կենտրոնում, ընդհանուր առմամբ, կա շահառու 84 երեխա, այն նաև 53 աշխատակից ունի:

Էմմա Չոբանյան