Ես դա արձանագրում եմ որպես թերություն. ՊՆ տեղակալը՝ ինքնասպանությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
11.11.2019 | 12:53Շատ բացասական է, մենք մեր հետևություններն անում ենք և համապատասխան մարդիկ իրենց պատիժը ստանում են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով հարցին՝ ի՞նչ քայլեր են արվում բանակում ինքնասպանությունները բացառելու համար:
«Բանակում հնարավոր չէ նման դեպքերից խուսափել: Զինված մարտական հերթափոխություն իրականացնող ստորաբաժանումներում անվտանգությունն ապահովագրել ամբողջովին, ցավոք, հնարավոր չէ: Ես դա արձանագրում եմ որպես թերություն, և շատ անելիքներ կան»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան