Արթուր Վանեցյանը բաժնետե՞ր է․ «Զանգեզուրի կոմբինատի» ղեկավարները չեն հստակեցնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Բոլորը

Ըստ վերջերս հրապարակված լրագրողական հետաքննության՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորեղբոր որդիներին պատկանող ընկերությունն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը ընդհանրություն ունեն։ Այս փաստը տեղիք է տվել ենթադրությունների, որ այս անձանց միջոցով ԱԱԾ նախկին տնօրենը բաժնեմաս ունի պղնձամոլիբդենային կոմբինատում։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը պարզաբանեց հետևյալը․ ««Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերը չորսն են, և դրանք բոլորը իրավաբանական անձինք են։ Դրանցից ամենամեծը «Քրոնիմետ» ընկերությունների խումբն է։ Ձեր հարցը վերաբերվում է ոչ թե կոմբինատի բաժնետերերին, այլ՝ բաժնետերերի բաժնետերերին և դրանցից վերև՝ չորրորդ, հինգերորդ մակարդակի փոփոխությանը: Եվ ինչպես նշեց գլխավոր տնօրենը՝ կոմբինատը ոչ միայն դրա վրա ազդեցություն չունի, այլ․․․ եկեք գանք այն գիտակցումից, որ «Զանգեզուրի կոմբինատը» մասնավոր ընկերություն է, նույն ձևի մասնավոր ընկերություն է, ինչպես մյուսները։ Սկսած 2004 թվականից, երբ Հայաստանի կառավարությունը մասնավորեցրել է կոմբինատը, նա այս ձեռնարկությունը թողել է ազատ նավարկության, կարգավորելով բացառապես օրենսդրությամբ։ Մնացածը, թե ով ում հետ է փոխկապակցված, ով ում հարևանն է, դա կոմբինատի մենեջմենթին չի վերաբերվում, և դա կառավարման տիրույթից դուրս է»։

Այս հարցի շուրջ «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովն ավելացրեց, որ իրենք պատասխանատու են միայն ընկերության աշխատանքի, բնապահպանական խնդիրների, հարկերի վճարման, աշխատակիցների աշխատավարձը վճարելու և նման այլ հարցերի համար: «Բայց մենք չենք կարող բոլոր հարցերի համար պատասխանատու լինել, քանի որ մենք ամեն ինչի վրա չէ, որ կարող ենք ազդեցություն ունենալ»,- ասաց Պոլոսկովը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան