Այս հողի նկատմամբ պետք է հարգանք ունենալ. նախագահ Արմեն Սարգսյանը Տավուշում կոչ է արել վերստին բացահայտել հայրենիքը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական ձեռնարկություններ։

Նավուր համայնքում նախագահ Սարգսյանն այցելել է «Շամշադին էկո միթ» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվ։ Այստեղ արտադրվում է բարձրորակ մսամթերք, որն առաջիկայում իրացվելու է տեղական շուկայում։ Այն բացվել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի նախաձեռնությամբ, Եվրոպական միության աջակցությամբ վերջերս համալրվել է նոր արդիական սարքավորումներով, ինչը հնարավորություն է տվել բարձրացնել արտադրության որակը։ «Այս շրջանը շատ հայտնի է հոյակապ որակի խոզի մսով: Այստեղ խոզի միսը սկսել են արտադրել հին սովորույթի համաձայն, որ եղել է այս գյուղերում: Այսինքն, այդ սովորույթը չեն բերել Իսպանիայից, Իտալիայից, իրենց սեփական տեխնոլոգիան է»,-լրագրողների հետ զրույցում ասել է նախագահը: Նա ողջունելի է համարել, որ Ռուսաստանից վերադարձած նավուրեցին հոգևոր հոր աջակցությամբ արտադրություն է կազմակերպել հայրենի գյուղում: «Արտադրության համար նախ և առաջ ցանկություն է պետք, կազմակերպման շնորհք: Արդյունքում՝ 75 մարդ, մեծ մասամբ կանայք, աշխատանք ունեն և իրենց ապրուստն արժանապատվորեն են վաստակում, աշխատում են և պահում իրենց ընտանիքները,-նշել է նախագահը:- Ես կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին, որոնք ապրում են Հայաստանից դուրս՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ամերիկայում՝ վերադարձեք ձեր տուն: Ձեր տանը ձեզ սպասում են, տուն վերադառնալով և ձեր հաջողության մի փոքր մասը կիսելով ձեր համագյուղացիների, տանեցիների հետ, կարող եք մեծ փոփոխություն բերել, կարող եք բազմաթիվ աշխատանքներ անել: Մեր երկիրը, հողը հարուստ է, մեր մարդիկ հարուստ են, հարուստ են իրենց հոգով, աշխատասիրությամբ:

Մեր գյուղերում՝սահմանամերձ կամ ոչ սահմանամերձ, եթե լինեն անհրաժեշտ հիմնարար լուծումներ՝ լավ դպրոց, մանկապարտեզ, բժշկական օգնություն և աշխատանք, ոչ ոք չի ցանկանա ուրիշ տեղ տեղափոխվել: Իհարկե, շատ էական է, որ երեխաներից յուրաքանչյուրը կարողանան իրենց տանը գտնել բազմաթիվ մասնագիտություններ՝ բժիշկ, ատամնաբույժ, ֆուտբոլիստ կամ գործարար, բայց ամենակարևորը՝ կապված լինեն հողին, քանի որ այն կերակրում է ոչ միայն իրենց, այլ նաև ողջ ժողովրդին: Այս հողի նկատմամբ պետք է հարգանք ունենալ»:

Անդրադառնալով Տավուշի գյուղերով շրջայցին, նախագահ Սարգսյանը լրագրողներին մասնավորապես ասել է. «Շատ ուրախ եմ, որ Չինարիում 7 երեխա է ծնվել, բայց սպասում եմ այն օրվան, երբ 12-ը կծնվեն, հետո 27-ը, 37-ը: Որովհետև այդ մարդիկ այս գյուղից գնացողը, հեռացողը չեն: Ինչ-որ իմաստով մեր ազգի առանցքը ներկայացնող մարդիկ են, իրենց պապական հողն է: Այս հողից նույնիսկ մեկ սանտիմետր չեն հեռանալու, որքան էլ որ դժվարություններ լինեն: Ես դժվարություն չտեսա նրանց հայացքներում, ուրախությամբ ապրում են իրենց հողի վրա, վստահ են, որ ամեն ինչ լավ է լինելու: Հետևաբար մեր բոլորի պարտականությունն է ամեն բան անել, որ նրանք զգան, որ իրենց կողքին ենք: Եվ դա պետք է ոչ միայն խոսքով կամ գործերով լինի, այլև մեր ֆիզիկական ներկայությամբ:

Ես այսօր այստեղ եմ և շատ եմ ափսոսում, որ իմ շատ ընկերներ ու բարեկամներ Երևանում, շատ երևանցիներ ինձ հետ այսօր այստեղ չեն: Այս հիասքանչ բնությունն ամեն ինչ է՝ սկսած մաքուր օդից, լիաթոք շնչելու զգացումից, աջ ու ձախ գեղեցիկ տեսարաններ են: Յուրօրինակ է, աշխարհում չկան այսպիսի գեղեցիկ տեղեր, մարդիկ են հոյակապ, ստեղծագործ:

Հայաստանը նաև Գյումրին է, Լոռին, Տավուշը: Ուզում եմ կոչ անել մեր բոլոր ընկերներին, բարեկամներին՝ շաբաթ-կիրակի վերցրեք ձեր երեխաներին և հայտնաբերեք ձեր հայրենիքը: Ուղերձը նույնն է մեր բոլոր հայրենակիցներին, անկախ նրանից, թե որտեղ են ապրում՝ Գյումրիում, Վանաձորում, Լոս Անջելեսում, թե Փարիզում՝ եկե՛ք և ինքներդ հայտնաբերեք այս հիասքանչ աշխարհը, որ ձեր հայրենիքն է, եկե՛ք, հայտնաբերեք Չինարի գյուղը»: