Սիսիանում թարմ մսի համայնքային վաճառակետ է բացվում

Լուրեր

04.10.2026 | 13:15
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

Սիսիանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ 2019 թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:30-ին, Սիսիանի համայնքապետարանը կազմակերպում է Թարմ մսի վաճառակետի հանդիսավոր բացում Սիսիան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 7/1 հասցեում:

Համայնքային վաճառակետի գործարկումը կարևոր քայլ է թե սպառողների, թե միս արտադրող ֆերմերների համար: Վաճառակետի առավելություններից մեկը կայանում է նրանում, որ այստեղ սպառողը, թարմ միսը ձեռք բերելով անմիջապես արտադրողից/ֆերմերից, ստանում է անհամեմատ որակյալ ծառայություն, քանի որ ապահովված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ բոլոր նորմերը: Ակնկալվում է, որ համայնքային վաճառակետը նաև կնպաստի գյուղական բնակավայրերում անասնապահության զարգացմանը՝ ապահովելով ֆերմերների համար համայնքում վաճառք իրականացնելու հնարավորություն և կայուն եկամուտ:

Մսի վաճառակետի բացումը հնարավոր է դարձել Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում Սիսիանի համայնքապետարանի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի համագործակցության արդյունքում:

«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում անասնապահության ոլորտում ներգրավված կին և տղամարդ ֆերմերների եկամուտների աճին և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը:

Միջոցառմանը ներկա կլինեն ներկայացուցիչներ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ծրագիրը համաֆինանսավորող Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալությունից, Սյունիքի մարզպետարանից և այլն: