Անցկացվել է հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ մարտավարական զորավարժություն
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 4-ից 6-ը 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն:
Ըստ զորավարժության սցենարի՝ հրետանային դիվիզիոնը բերվել է «Բարձր» մարտական պատրաստականության աստիճանի, բացազատվել նախանշված տեղանքում: Ստանալով մարտական առաջադրանքը՝ հրետանային ստորաբաժանումները համազարկերով խոցել են պայմանական հակառակորդի զբաղեցրած բարձունքները և հենակետերը: