Պերֆորմանսը նման դրսևորում ունեցավ, որովհետև հասարակության ներվն է բաց․ մտավորականները՝ աղմկահարույց ներկայացման մասին

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Օրերս  մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի տարածքում իրականացված «ՀուԶանք ու Զանգ» պերֆորմանսը փոթորկել է սոցիալական ցանցերն ու հասարակական-քաղաքական դաշտը։ Factor.am -ը այս կապակցությամբ  զրուցել է արվեստի ոլորտի հայտնի ներկայացուցիչների՝ Ժիրայր Դադասյանի, Նազարեթ Կարոյանի և  Էդգար Բաղդասարյանի հետ։

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երևանի մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը կատեգորիկ դեմ է արվեստը որևէ ձևով   գրաքննելուն։ «Ի՞նչը վերահսկվի։ Դա նորմալ պրոցես է, որը տեղի է ունենում ցանկացած հասարակական ցնցման արդյունքում։ Մշակութային և այլ դաշտերում բազմաթիվ դրսևորումներ են լինում, էս էդ դրսևորումներից մեկն է։ Հիմա պատահական չէ, որ էդ էրեխեքը վերցրել են առաջին ռուսական հեղափոխությունից հետո ի հայտ եկած պոետներ կոչվածների ինչ-որ անհասկանալի պոռթկումները ու փորձում են արդիականացել։ Բայց նորից եմ ասում՝ սա նորմալ պրոցես է, որը պետք է տանենք»,- ասում է Դադասյանը։

Այն, որ փորձարարարությունն ընդունվում է սվիններով, նա համարում է բացառիկ բան և ուշադրություն հրավիրում սրված քաղաքական կրքերի վրա։ «Չմոռանանք, որ քննարկումներ են գնում Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, և շատ սրված են մարդկանց էմոցիաները, և քանի որ մեզ մոտ հասարակությունը բաժանված է երկու խմբի՝բաց և մուգ, հիմա էդ երկու խմբերի ներվն էլ բաց է»,- բացատրում է Դադասյանը։

Նրա բանաձևմամբ՝ այս պայմաններում ինչ լինում է փողոցում, պետք է լինի դրա հակազդեցությունը։ Հենց փողոցում։ Այն, որ այս մեկը քաղաքականացվեց, ըստ Դադասյանի վկայում է այն մասին, որ հասարակությունը բացարձակապես «անջիղ» էր ընդունում Զորաց քարերում Աշոտ Ավագյանի կամ հանրահայտ «Խ»-ի՝ Գրիգոր Խաչատրյանի պերֆորմանսները։ Չլինելով այս ժանրի սիրահարը՝ Երևանի Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասում է, որ այն, անկախ ամեն ինչից,  պրովակացիոն ժանր է։ Բայց, ամեն դեպքում, նորից պնդեց՝ ինչ արվի փողոցում այս օրերին քաղաքականացվելու է։

Արվեստի քննադատ, համադրող, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը փակելու, արգելելու կոչերը համարում է  мракобесие: Նրա խոսքով՝ մինչ այս չեղածի, չարվածի ֆոնին Հայաստանում ով փորձում է ինչ-որ բան անել, հայտնվում է նման իրավիճակում։ «Այստեղ խնդիրը ո՞րն էր․ տեղի էր ունենում պերֆորմանս՝ փորձ անելով տիրել խորհրդանշական վայրը՝ Հանրապետության հրապարակը և մետրոն։ Փակ տարածքներում տեղի են ունենում շատ ավելի ռադիկալ բաներ, ոչ մեկի պետքը չէ։ Հիմա, այն, ինչ տեղի ունեցավ բաց տարածության մեջ և տեղի ունեցավ նման մասշտաբային ձևով, նման բաներ առաջացրեց։ Ես բովանդակությանը չեմ անդրադառնում,այլ պարզապես հակազդեցություններին»։

Դիտարկմանն էլ, որ ըստ մեկնաբանների՝ թույլ էր, Կարոյանը հակադարձում է՝ ասելով․ «Պետք չէ գեղարվեստական առումով նայել։ Ովքեր նայում են գեղարվեստական առումով, նրանք ուրիշ բան են փնտրում մեջը։ Նախ, իրենց վերագրում են փորձագետի հեղինակությունը կրելու իրավունքները, մյուս կողմից, արգելում են որևիցե փոփոխություն»։

Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը ևս արվեստում գրաքննությանը վատ է վերաբերվում։ Թեպետ, երբեմն կեսկատակ-կեսլուրջ ասում է, որ եթե «ցենզուրան մի երկու ամսով հետ գար, երևի թե շատ վատ բաներից զերծ կմնայինք, որովհետև յուրաքանչյուր հասարակություն իրեն պաշտպանում է »։ Որպես օրինակ՝ Էդգարը Բաղդասարյանը  նշում է ԱՄՆ-ը, որտեղ, նրա խոսքով, կա ամենաուժեղ գրաքննությունը։ «Այնտեղ կա՝ ինչ չի կարելի, ոնց չի կարելի և ինչ ուղղություններով չի կարելի, ինչի շնորհիվ ամերիկյան կինոինդուստրիան կարողացավ ամբողջ աշխարհը գրավել։ Սովետական ցենզուրան այլ էր»,- ասում է ռեժիսորը։

Նա անձամբ այն կարծիքին է, որ մենք վաղուց ի վեր ապրում ենք գրաքննության պայմաններում, և այդ գրաքննությունը սահմանում են դատարանները, ոստիկանությունը և անգամ՝ դպրոցը, որտեղ շատ բաներ չեն թույլատրվում։ Բայց Էդգար Բաղդասարյանը մշակույթ չի համարում մետրոյի կայարանի մոտ անցկացված պերֆորմանսը։ Ասաց․ «Արվեստի մեջ ցենզուրան շատ վտանգավոր բան է, բայց էս դեպքում․․․ ես չեմ հիշում էդ աղջկա ազգանունը, իր «ստեղծագործության» մասին չեմ ուզում խոսել, որովհետև դա,  Արեշի կամ Բութանիայի ժողովուրդը չնեղանա, բայց դա ինչ-որ մի «պադյեզդի» մակարդակի բան է։ Բայց այլ խնդիր է, երբ ես իմանում եմ, որ սա պետական ֆինանսավորում ունեցող նախագիծ է․․․ Հիմա ոնց ասեմ, որ անձնական վիրավորանք չհնչի ու անձնական մոտիվացիա չդիտվի, բայց ես ամսի 12-ին թռչում եմ Լոս Անջելես «Օսկարի» մրցանակաբաշխությանը՝ իմ ֆիլմը ներկայացնելու, և դրա տարածման համար նախատեսված էր ողորմելի 1 միլիոն դրամ, որը կինոկենտրոնը կիսեց՝ դարձրեց 500 հազար դրամ, բայց Հասմիկ Խաչունցը ստանում է 2 մլն, 800 հազար դրամ Ձեր ասած՝ պերֆորմանսի համար, որը պերֆորմանսի հետ առհասարակ կապ չունի»։

 

Արման Բարսեղյան