Քաղաքապետարանը՝ Երևանի տրոլեյբուսների աշխատանքի ու ծրագրերի մասին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ուղիղ 70 տարի է, ինչ տրոլեյբուսը Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի մի մասն է: Այսօր քաղաքը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի, օրական գիծ է դուրս գալիս միջին հաշվով 40 միավոր շարժակազմ։

«GPS համակարգով ամբողջությամբ հետևում ենք աշխատանքին, վերահսկում ենք, որ ուշացումներ չլինեն»,– նշում է երթակարգավար Սամվել Արամյանը:

GPS համակարգը բավական արդիական է հնչում, բայց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը ոչ մի կերպ արդիական չես անվանի: Վերջին անգամ տրոլեյբուսների կայանը թարմացվել է 2008թ.-ին:

«Մենք այսօր մեր հաշվեկշռում ունենք 78 տրոլեյբուս: Դրանցից 34-ը «ԼԻԱԶ»-ներ են, որոնք 2008 թվականի են, ունենք 12 հատ «Շկոդա», որոնք 31-32 տարվա են, և ունենք 6 հատ «Ռենո» մակնիշի տրոլեյբուսներ, որոնք 41 տարվա են»,– նշում է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանը:

Ուղևորների համար «տեսանելի» անձնակազմից բացի ընկերությունում կան շատ աշխատակիցներ, որոնց կատարած գործը ոչ պակաս կարևոր է ու պատասխանատու: Ամեն օր վաղ առավոտից աշխատակիցներն անում են հնարավոր ամեն ինչ, որ տրոլեյբուսներն անխափան աշխատեն:
«Հիմնականում հին շարժիչներ և հին պահեստամասեր են, որոնցից ցանկացած դետալ, ցանկացած մասնիկ մենք օգտագործում ենք, որպեսզի կարողանանք մեր հին տրոլայբուսները պահել շարժման մեջ»,– ասում է Հարություն Երեմյանը:

Չնայած հնամաշ վիճակին՝ տրոլեյբուսն այսօր քաղաքացիներից շատերի համար երթևեկելու նախընտրելի միջոց է: Օրական էլեկտրատրանսպորտից 12000-14500 ուղևոր է օգտվում: Էկոլոգիապես մաքուր տրանսպորտային այս միջոցը զարգացման հեռանկար ունի: Մայրաքաղաքի նոր երթուղային ցանցը 850 ավտոբուսի կողքին նախատեսում է նաև 101 նոր տրոլեյբուս: